00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ամենայ Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ
Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Բ
13:23
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հակոբ Սերոբյան. Մենք արդարացում չենք փնտրում

© Sputnik / Arpi BeglaryanГимнасты Арутюн Мердинян и Артур Давтян с тренером Акопом Серобяном
Гимнасты Арутюн Мердинян и Артур Давтян с тренером Акопом Серобяном - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռիոյի օլիմպիական խաղերը դեռ երկար կմնան մեր հիշողության մեջ: Հայաստանի օլիմպիականները քսան տարի անց նվաճեցին ոսկե մեդալ, բացի այդ, գերազանցեցին նախորդ բոլոր արդյունքները՝ վաստակելով ևս երեք մեդալ՝ արծաթե:

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Մեր մարզիկները, իհարկե, կարող էին ավելին անել, մասնավորապես, մարմնամարզությունում: Նախ և առաջ, մարմնամարզության պատմության մեջ մեր հավաքականը ներկայացված էր նաև կանանց մրցումներում`ի դեմս Հուրի Գեբեշյանի:

Բացի այդ, Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը մեդալի իրական հավակնորդներ էին, սակայն չստացվեց:

Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում օլիմպիական խաղերի մասին իրենց տպավորությունները պատմեցին մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը:

Арутюн Мердинян - Sputnik Արմենիա
Հարություն Մերդինյան` բարդ վարժությունների վարպետ

«Մենք արդարացումներ չենք փնտրում: Հայ մարմնամարզիկները շատ լավ պատրաստված էին մեկնել օլիմպիական խաղերի մայրաքաղաք ու մեդալի մասին մտածելու իրավունք ունեինք, բայց չստացվեց: Իհարկե, կային խնդիրներ՝ կապված վնասվածքների հետ, սակայն դա մեզ համար արդարացում չէ: Օլիմպիական խաղերի մասնակիցը նաև ցավերը պետք է հաղթահարի արդյունքի հասնելու համար: Ամեն դեպքում, սխալներ եղան, մենք չկարողացանք մեդալ նվաճել, և այդ սխալների համար առաջինը ես եմ պատասխանատու: Կքննարկենք ամեն ինչ շատ մանրամասն ու կհասկանանք, թե ինչու չհասանք մեր նպատակին»- նշեց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Հարություն Մերդինյանը համաձայնեց մարզչի հետ. «Ճիշտ է դաստակի վնասվածք ունեի և ռիսկի չդիմեցինք վարժությունը բարդացնելու առումով: Ես միշտ էլ յուրաքանչյուր մրցման կամ մարզումների ժամանակ ցավ զգացել եմ: Միգուցե հուզմունքն ու արդյունքի հասնելու մեծ ցանկությունը խանգարեց»:

Արթուր Դավթյանը հենացատկերի մրցումներում զբաղեցնելով 11-րդ տեղը, եզրափակիչ չմտավ:

Մեր մարզիկը հիանալի կատարեց առաջին ցատկը, երկրորդի ժամանակ սխալվեց. «Սպորտում ամեն ինչ հնարավոր է: Չէի ասի, թե ինձ ինչ-որ բան խանգարեց: Պատրաստ էի ցատկերը կատարելուն, բայց երկրորդ ցատկի ժամանակ գործիքից պոկվելուց հետո շատ բարձրացա ու վայրէջքը հաջող չեղավ»:

Այն, որ մեր մարմնամարզիկները համաշխարհային տարբեր կարգի մրցումներում մեծ հարգանք են վայելում, խոսում է մեր մարզիկները շատ բարձր մակարդակի վարպետության մասին:

Артур Давтян - Sputnik Արմենիա
«Ճանապարհ դեպի Ռիո». մարմնամարզիկ Արթուր Դավթյան

Տեղին է նշել, որ նման կարգի մրցումներում բնավ մեր մարմնամարզիկներին չէր խանգարի հոգեբանի ներկայությունը: Մրցումների ընթացքում վստահություն զգալու և լավ հանդես գալու համար սպորտային հոգեբանը կարող է վճռական դերակատարում ունենալ:

Բացի այդ, հուսանք, որ վերջապես կարդիականացվի մեր մարմնամարզիկների մարզասրահը և ժամանակակից գործիքների վրա մարզվելու հնարավորություն կստանանք արդեն Երևանում: Առայժմ այդ հնարավորությունը չկա:

Մեր մարմնամարզիկների արդյունքներն, իրական հնարավորություններից ելնելով, կարելի է լավ համարել: Նրանք մեզ արդեն սովորեցրել են, որ կարող են հաղթել: ՈՒրեմն սպասեն նոր հաղթանակների ու մեր տղաներին հաջողություն ցանկանանք:

Լրահոս
0