00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վահագն Դավթյան. «Նպատակը Տոկիոյի խաղերն են»

© Sputnik / Diana AtoyanВаагн Давтян в гостях у радио Sputnik Армения
Ваагн Давтян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սպորտային մարմնամարզությունում հայ մարզիկների հաղթանակները արդեն անակնկալ չեն մարզասերների համար: Հայաստանի հավաքականի կազմում Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը մասնակցեցին Ռիոյի օլիմպիական խաղերին, բայց Հայաստանն ունի նաև այլ մարմնամարզիկներ, որոնք պատրաստ են նոր հաղթանակների:

Թբիլիսիում ավարտված ՎՏԲ-ի գավաթի խաղարկությունում հայ մարմնամարզիները նոր հաղթանակներ տոնեցին: Օղակների, նժույգաթափերի և պտտաձողի վարժություններում հաղթեցին հայերը: Օղակների վարժությունում չեմպիոն դարձած Վահագն Դավթյանը պատմում է մրցաշարի, հայ մարզիկների ձեռքբերումների ու հետագա անելիքների մասին: Զրույցը վարում է Խաչիկ Չախոյանը:

-Վահագն այս մրցումներին դուք հատուկ նախապատրաստվել էի՞ք:

— Իհարկե: Բոլոր մրցումներին էլ մենք նախապատրաստվում ենք մեկ ամիս առաջ սկսելով մարզումներն արդեն ավելի լարված գրաֆիկով: Վարժություններն ավելի հղկում ենք ու նման կերպով մարզավիճակ ձեռք բերում: Հակառակ դեպքում արդյունքի հասնել հնարավոր չէ:

-Օղակների վրա հաղթանակները հայ մարմնամարզիկների համար կարծես թե ավանդույթ են դարձել: Իսկ դուք ինչու՞ ընտրեցիք հենց օղակները:

— Ինչ-որ կոնկրետ նպատակ չի եղել հենց օղակների վրա վարպետությունը հղկելու համար: Տարիների ընթացքում, երբ անընդհատ մարզվում ես, սկսում ես կողմնորոշվել, թե որ գործիքի վրա քեզ մոտ ավելի լավ կարող է ստացվել: Կարող է և ուժեղ բազմամարտիկ դառնաս՝ չկոնկրետանալով ինչ-որ մի գործիքի վրա: Բայց ասեմ, որ օղակները շատ լավ ֆիզիկական պատրաստականություն են պահանջում մարզիկից, և այդ առումով ամենադժվարն է: Ուժային վարժությունների համալիր է պարզապես, և մարմնամարզիկը պետք է կարողանա ամեն ինչ ճիշտ կատարել, հակառակ դեպքում վնասվածք էլ կարող ես ստանալ:

-Իսկ ՎՏԲ-ի գավաթը կարելի՞ է ներկայացուցչական մրցաշար համարել:

— Կարծում եմ այո, որովհետև ներկայացված էր Ռուսաստանը, իսկ մենք գիտենք, թե այս երկիրն ինչ ուժեղ դպրոց ունի: Վրաստանն էր ներկայացել լեգեոնական մարմնամարզիկներով: Չէի ասի, թե շատ ուժեղ կազմ էր հավաքվել, բայց հավատացեք, որ բարձր կարգի մրցումներ էին: Դե այս մրցաշարը այս անվամբ առաջին անգամ էր անցկացվում: Փորձի ու պրակտիկայի ձեռբ բերելն էր կարևորը:

-Վահագն իսկ ձեր վարժությունների բարդության աստիճանը հիմա արդեն համապատասխանու՞մ է միջազգային բարձր աստիճանին:

— Իհարկե համապատասխանում է: Այդ վարժություններով մենք մասնակցում ենք աշխարհի գավաթի խաղարկություններին, աշխարհի և եվրոպայի առաջնություններին ու մրցանակային տեղեր զբաղեցնում:

-Բացի օղակներից, մենք այս մրցումներում ի դեմս Վահագն Խաչատրյանի հաղթող ունեցանք նաև նժույգաթափերում և պտտաձողի վրա: Հետաքրքիր է, թե ինչպե՞ս ենք հաղթում պտտաձողի վրա, քանի որ այս գործիքը մեզ մոտ, մեղմ ասած, չկա:

— Մեր մարզիչների պրոֆեսիոնալ ու հեռանկարային մոտեցման շնորհիվ մենք կարողանում ենք նախապատրաստվել: Մենք հիմա բազային ավելի ցածր աստիճանով վարժություններ ենք կատարում պտտաձողի վրա, բայց այնքան ենք հղկել կատարումը, որ առանց սխալների կատարելով՝ բարձր գնահատականներ ենք ստանում: Ռուսաստանի հավաքականի մարմնամարզիկները պտտաձողի վրա ավելի բարդ վարժություններ էին կատարում, բայց՝ սխալներով, իսկ Վիգեն Խաչատրյանը շատ մաքուր կատարեց իր վարժությունը:

-Ռիոյի օլիմպիական խաղերից հետո մենք մարմնամարզիկներից արդեն լիարժեք սպասելիքներ ունենք օլիմպիական հաջորդ խաղերում: Կարելի՞ է ասել, որ հիմա արդեն դուք պատրաստվում եք Տոկիոյի օլիմպիական խաղերին:

— Իհարկե: Անպայման: Նախ և առաջ մեր նպատակը օլիմպիական խաղերի ուղեգիր վաստակել է: Դրա համար մենք պետք է 2019 թվականի աշխարհի առաջնությունում մրցանակայիին տեղեր զբաղեցնենք մեր գործիքների վրա: Եվրոպայի առաջնությունում նույնիսկ չեմպիոն դառնալը վարկանիշ չի տալիս: Չնայած հիմա խոսակցություններ կան, որ կազմակերպվելու են վարկանիշային հատուկ մրցաշարեր:

-Մեր մարմնամարզիկների խնդիրը հիմա ժամանակակից գործիքների վրա մարզվելն է: Մենք ուղղակի չունենք համապատասխան հնարավորություներ լիարժեք մարզումներ անցկացնելու համար:

— Այո, այդ տեսակետից մենք դեռևս խնդիրներ ունենք, բայց դեռ հուսով ենք, որ նոր գործիքներ կունենանք, ու այդ դեպքում մեր մարզումների և՛ որակը կփոխվի, և՛ վարժություններն էլ լրիվ այլ բարդություն կստանան:

Լրահոս
0