00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի չեմպիոնները հայտնի են

© Sputnik / Khachik ChaxoyanЧемпионат Армении по вольной борьбе
Чемпионат Армении по вольной борьбе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: Հայաստանի չեմպիոնները հայտնի դարձան ութ քաշային կարգերում: Բացառությամբ Դավիթ Սաֆարյանի, մրցագորգ էին դուրս եկել նաև մեր բոլոր օլիմպիականները:

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Օլիմպիական խաղերից հետո Հայաստանի ազատ ոճայինները առաջին անգամ մասնակցեցին նման խոշոր մրցաշարի: Ընդ որում, օլիմպիական խաղերի ոչ բոլոր մասնակիցներին հաջողվեց հաղթել Հայաստանի առաջնությունում:

Երկու օրվա ընթացքում հանրապետության չեմպիոններն ու մրցանակակիրները որոշվեցին չորսական քաշային կարգերում: Բնականաբար նման մրցումներում հավաքականի մարզիչները մեծ ուշադրությամբ են հետևում մրցագորգի վրա տեղի ունեցող իրադարձություններին, չէ՞ որ հավաքականն անընդհատ փորձարկում է նոր ըմբիշների:

Президент Армении Серж Саргсян вручает награду Миграну Арутюняну - Sputnik Արմենիա
Նախագահը պարգևատրեց օլիմպիական չեմպիոններին

Հայաստանի առաջնության մրցումների ընթացքում շատ կարևոր նշանակություն ուներին մինչև 61 և 70 կգ քաշային կարգերը. դեկտեմբերին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալու է ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունը:

Այդ մրցաշարում 61կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու է Վոլոդյա Ֆռանգուլյանը, որը Հայաստանի առաջնության եզրափակիչում հաղթանակի հասավ փորձառու Գարիկ Բարսեղյանի նկատմամբ: 70կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց գյումրեցի Խաչատուր Պապիկյանը, սակայն ինչպես նշեց հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը, մարզչական քննարկումներից հետո կորոշվի, թե ով հանդես կգա Բուդապեշտում:

Այսօր կայացած գոտեմարտերից առանձնացան 57կգ և 74կգ քաշային կարգերի եզրափակիչները: Երկու դեպքում էլ շատ համառ ու հետաքրքիր պայքար ծավալվեց: 57 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց Նարեկ Հովհաննիսյանը, իսկ 74 կգ քաշային կարգում Հայաստանի առաջնության եզրափակիչում արդեն չորրորդ անգամ մրցեցին Գրիգոր Գրիգորյանն ու Վարուժան Կաջոյանը: Հաղթեց Գրիգորյանը:

«Մրցումներում, կարելի է ասել, անակնկալ չգրանցվեց: Ուրախացրին երիտասարդ ըմբիշները, որոնք հավասար պայքարի մեջ էին մտել ավելի փորձառու մրցակիցների հետ: Մրցումների ընթացքում երևաց, որ ըմբիշները լավ պատրաստ չեն ֆիզիկապես: Օլիմպիական խաղերից հետո հավաքականը դեռ չի մարզվել: Նոյեմբերի 1-ից անցկացնելու ենք առաջին հավաքը: Տեղում արդեն կկողմնորոշվենք, թե ով ինչպես է պատրաստ ու կշարունակենք աշխատել բացթողումները լրացնելու համար»,-մրցումների ավարտից հետո նշեց հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը։

Հավելենք, որ իրենց քաշային կարգերում չեմպիոն դարձան նաև օլիմպիական խաղերի մասնակիցներ Գեորգի Կետոևը և Լևան Բերիանիձեն: Բացի այդ, ՀՀ չեմպիոնի կոչումը նվաճեցին Նարեկ Սիրունյանը և Վահե Թամրազյանը:

Լրահոս
0