20:01 08 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

The Independent
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
4910

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Վեսթ Հեմին»: Հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Անգլիայի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»: Հանդիպման ընթացքում փայլուն խաղ ցուցադրեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ: Վերջինս փոխարինվեց խաղի 90-րդ րոպեին:

Թեև Մխիթարյանը գոլի հեղինակ չի դարձել, բայց խաղից հետո մանչեսթերյան ակումբի երկրպագուները հենց հայ ֆուտբոլիստին են ընտրել որպես հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Երկրպագուները առաջարկված երեք թեկնածուներից ամենաշատ ձայները տվել են Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: Երկրորդն Անտոնի Մարսիալն է, երրորդը` Ուեյն Ռունին:

Խաղից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Կոլումբիայում տեղի ունեցած ավիավթարից զոհված բրազիլական «Շապեկոենսեի» անձնակազմի և ֆուտբոլիստների հիշատակին:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խաղից հետո մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի խաղը:

«Շատ ուրախ եմ Մխիթարյանի խաղի համար, քանի որ մենք խաղում էինք Պրեմիեր լիգան ներկայացնող թիմի հետ, որն ունի Պրեմիեր լիգայի որակներ, Պրեմիեր լիգային հատուկ բնավորություն: Մենք իսկապես երջանիկ ենք, քանի որ գիտենք, թե ինչի համար ենք նրան ձեռք բերել ու սպասում ենք առաջխաղացման, որն արդեն նկատում ենք»,- նշել է Մոուրինյուն:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը լավագույնն էր ճանաչվել նաև Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի հինգերորդ տուրի՝ «Ֆեյենորդի» հետ խաղում (4:0):

Գլխավոր թեմաներ