20:01 08 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Հենրիխ Մխիթարյանը «Վեսթ Հեմինի» հետ խաղի ժամանակ

Հենրիխ Մխիթարյանի աստղը փայլում է «Մանչեսթեր Յունայթեդում»

Reuters / Jason Cairnduff
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
167 0 0

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հիանալի խաղ ցուցադրեց «Վեսթ Հեմի» հետ հանդիպման ժամանակ, որի համար նրան անվանել են «Մանչեսթեր Յունայթեդի» աստղ։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բարձր գնահատականի է արժանացել «կարմիր սատանաների» կողմից։
Անգլիական ակումբի պաշտոնական կայքում տեղադրվել է Մխիթարյանի կազմակերպած գոլային հարձակումների տեսանյութը հետևյալ գրությամբ. «Մխիթարյանը չորեքշաբթի մեր աստղն էր։ Ահա այսպես է դա տեղի ունեցել»։

Անգլիայի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»: Հանդիպման ընթացքում փայլուն խաղ ցուցադրեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ: Վերջինս փոխարինվեց խաղի 90-րդ րոպեին:

Թեև Մխիթարյանը գոլի հեղինակ չի դարձել, բայց խաղից հետո մանչեսթերյան ակումբի երկրպագուները հենց հայ ֆուտբոլիստին են ընտրել որպես հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Ըստ թեմայի

Հենրիխ Մխիթարյանը տարվա լավագույն ֆուտբոլիստների հարյուրյակում է
Մխիթարյանը կարող էր բացել Անգլիայի առաջնության գոլերի հաշիվը
Հենրիխ Մխիթարյանը հավատում է հաջողությանը

Գլխավոր թեմաներ