00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բլատերը վախենում է ձերբակալվել, եթե լքի Շվեյցարիան

© EQ Images / Անցնել մեդիապահոցВыборы президента ФИФА
Выборы президента ФИФА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Յոզեֆ Բլատերը, ով գլխավորում է ՖԻՖԱ–ն 1998թ.–ից, մայիսի 29–ին 5–րդ անգամ վերընտրվել էր կոռուպցիոն սկանդալի ֆոնին, որի արդյունքում կազմակերպության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվել են

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 6–Sputnik. ՖԻՖԱ–ի ղեկավար Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ վախենում է ձերբակալվելուց և ԱՄՆ էքստրադիացիայի ենթարկվելուց, եթե լքի Շվեյցարիան, հաղորդում է Ռ–Սպորտը։

Յոզեֆ Բլատերը, ով գլխավորում է ՖԻՖԱ–ն 1998թ.–ից, մայիսի 29–ին 5–րդ անգամ վերընտրվել է կոռուպցիոն սկանդալի ֆոնին, որի արդյունքում կազմակերպության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվել են։ Արդեն հունիսի 2–ին 79–ամյա շվեյցարացին հայտարարել է իր հրաժարականի մասին և խնդրել ՖԻՖԱ–ի գործադիր կոմիտեին արտահերթ համագումար հրավիրել` կազմակերպության նոր ղեկավար ընտրելու համար։ Հունիսի վերջին Բլատերը հրաժարվել է մեկնել Կանադայում անցկացվող ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնության եզրափակիչ` պատճառաբանելով անձնական հանգամանքները։

«Քանի դեռ ամեն ինչ չի ավարտվել, ես չեմ պատրաստվում ճանապարհորդելով ռիսկի գնալ։ Ոչ թե նրա համար, որ ամերիկացիներն ինչ–որ բաներ ունեն իմ մասին, այլ նրա համար, որ իմ ձերբակալությունը կառաջացնի լայն հասարակական արձագանք։ Ես կրկին առաջադրվելու մտադրություն չունեմ։ Բայց ես այստեղ եմ, որպեսզի պայքարեմ ոչ թե ինձ համար, այլ ՖԻՖԱ–ի։ Ես վախենում եմ, որ մարդիկ ցանկանում են ոչնչացնել ՖԻՖԱ–ն։ Քննադատությունը չի խոցում ինձ։ Ցավալի է ատելությունը, որի վերածվել է նախանձը»,– մեջբերում է Բլատերին goal.com–ը։

Մայիսի վերջին Ցյուրիխում ձերբակալվել են ՖԻՖԱ–ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, մի քանիսին առաջադրվել են մեղադրանքներ։ Խոսքը երկու տասնամյակ շարունակ ՖԻՖԱ–ում լայնածավալ կոռուպացիայի մասին է` աշխարհի առաջնությունների հայտերի, մարքեթինգային և հեռարձակման գործարքների հետ կապված։ Մեղադրանքը ներառում է իր մեջ խարդախություն, ռեկետ և փողերի լվացում։ Հետաքննություններն անցկացնվում են Շվեյցարիայում և ԱՄՆ–ում։ Ամերիկացիները ցանկանում են, որպեսզի պաշտոնյաները հանձնվեն ԱՄՆ–ին։

Լրահոս
0