23:27 17 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Совместные российско-китайские учения Мирная миссия-2013

Գրոսմեն. ԱՄՆ–ում խոստովանում են, որ չեն կարող մրցել Ռուսաստանի հետ

© Sputnik/ Владислав Белогруд
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
1510

ԱՄՆ իշխանությունները պնդում են, որ Ռուսաստանը «մեծ վտանգ» է ներկայացնում Ամերիկայի ազգային անվտանգության համար։ Սակայն այդ հայտարարությունն անհեթեթ է, կարծում է միջազգային իրավունքի մասնագետ Բերի Գրոսմենը։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի– Sputnik.  ԱՄՆ–ում մի շարք ազդեցիկ դեմքեր ցանկանում են Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության մեջ մտնել  իրենց սեփական շահերից ելնելով, Press TV–ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է միջազգային իրավունքի մասնագետ Բերի Գրոսմենը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նա ընդգծում է, որ այդ ճուռակները «հիացած կլինեին Ռուսաստանի հետ ռազմական բախումներից, քանի որ այն կհանգեցնի Միացյալ Նահանգների տնտեսության կտրուկ աճի, ինչպես նաև նրանց անձնական եկամուտների»։

Վերլուծաբանը նաև նշել է ԱՄՆ ՌՕՈՒ նախարար Դեբորա Ջեյմսի հայտարարության անհեթեթ լինելը, որն ասել էր, թե Ռուսաստանն իրենից «մեծ վտանգ» է ներկայացնում Ամերիկայի ազգային անվտանգության համար։ Այս արտահայտությունը, Գրոսմենի կարծիքով, Վաշինգտոնի ռազմամոլության իրական նշան է։

«Երբ նրանք (ԱՄՆ իշխանությունները)` նման բաներ են ասում, այդպիսով խոստովանում են, որ չեն կարող ոտք մեկնել և մրցել այնպիսի երկրների հետ, ինչպիսին է Ռուսաստանը, եթե դրանք ամբողջությամբ չմտնեն միջազգային համակարգ, որում ԱՄՆ–ն գերիշխող է և ներառում է տնտեսական սեկտորը, սեփականության իրավունքը և Pax Americana ռազմական բաղկացուցչի անվերապահ հավատարմությունը», – հայտնել է Գրոսմենը։

Գրոսմենը համոզված է, որ Վաշինգտոնը ճնշում է գործադրում ՆԱՏՕ–ի իր դաշնակիցների վրա, որպեսզի նրանք իրենց գումարները ծախսեն ամերիկյան գերիշխանության ստեղծման վրա։ Եվ այդ ծրագրի իրականացման համար Վաշինգտոնը «ժամանակ առ ժամանակ ի ցույց է դնում իր ռազմական ղեկավարներին»։

«Այդ իսկ պատճառով «խոսող գլուխները» ու այնպիսի ղեկավարները, ինչպիսին է Դեբորա Ջեյմսը, երբ հստակ արտասանում են «Ռուսաստանը «մեծ վտանգ» է ներկայացնում Ամերիկայի ազգային անվտանգության համար» նման անհեթեթ մեկնաբանությունները, մենք չպետք է հավատանք, որ ԱՄՆ–ը իսկապես դա  նկատի ունի», – եզրահանգել է միջազգային իրավունքի մասնագետ Բերի Գրոսմենը։


Գլխավոր թեմաներ