01:12 18 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Греция

Հունաստանում երեք շաբաթվա դադարից հետո բանկերը կրկին սկսել են աշխատել

Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
19 0 0

Չնայած վարկային համաձայնության շուրջ ԵՄ–ի հետ ունեցած պայմանավորվածությանը` Հունաստանի իշխանությունները չեն հանելու ավելի վաղ սահմանված սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 20– Sputnik. Հունաստանում երկուշաբթի` հուլիսի 20–ին, բանկերը կրկին աշխատում են։ Հիշեցնենք, որ բանկերը շուրջ երեք շաբաթ փակ էին, հաղորդում է Reuters գործակալությունը։

Ինչպես նշում է գործակալությունը, ստորաբաժանումների մեծամասնության մոտ բազմամարդ հերթեր են գոյացել։

Հաղորդագրությունում նշվում է, որ չնայած վարկային համաձայնության շուրջ ԵՄ հետ ձեռք բերված պայմանավորվածությանը` Հունաստանի իշխանությունները չեն հանելու ավելի վաղ սահմանված սահմանափակումները։ Արտասահմանյան փոխանցումները դեռ սառեցված են լինելու։ Ուժի մեջ են մնում նաև կանխիկ միջոցներ հանելու հետ կապված սահմանափակումները։ Հույները չեն կարող հանել ավելի քան 420 եվրո մեկ շաբաթվա ընթացքում։

Բորսան նույնպես դեռ փակ է։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Հունաստանի պարտքը չեղյալ հայտարարելու անհնարինության մասին։ Միաժամանակ նա նշել է, որ երկրները կարող են քննարկել վարկի տրամադրման պայմանների մեղմացումը։ Մասնավորապես, կարող են ավելանալ մարման ժամկետները և նվազեցվել տոկոսադրույքը։

Գլխավոր թեմաներ