00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտասահմանյան ԶԼՄ–ների մամուլի տեսությունը

Дайджест зарубежной прессы СМИ
Дайджест зарубежной прессы СМИ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արտասահմանյան ԶԼՄ–ների մամուլի տեսությունը. Հունաստանում բարեփոխումների քվեարկություն, ԱՄՆ–ի ռադարը` Ուկրաինային

«Սոյուզի» կապսուլան տիեզերակայան է հասել երկու ամսվա հետաձգումից հետո։ Մի շարք ԶԼՄ–ներ գրում են, որ «Սոյուզ ՏՄԱ-17Մ» տիեզերանավն ուղևորվել է նոր անձնակազմով և հաջողությամբ միացել Միջազգային տիեզերակայանին (ՄՏՀ)։ Արձակումը հետաձգել էին երկու ամսով ապրիլին տեղի ունեցած «Պրոգրես Մ-27Մ» բեռնատար նավի հետ վթարից հետո, նշում է Guardian թերթը։ «Սոյուզի» ծայրակցումը ՄՏՀ–ի հետ հաջողությամբ է ավարտվել, նշում է հրատարակությունը։

Հունական խորհրդարանականները հաստատել են բարեփոխումների հիմնական դրույթները։ Արևմտյան հրատարակությունները շարունակում են լուսաբանել Հունաստանի ֆինանսատնտեսական ճգնաժամը։ Financial Times թերթն իր կայքում հրապարակել է հունական խորհրդարանականների քվեարկության արդյունքները երկրորդ նախագծի վերաբերյալ, որն անհրաժեշտ է վարկատուների հետ բանակցությունների համար։ Օրենքին կողմ է քվեարկել 230 պատգամավոր, դեմ` 63-ը։ Այժմ Հունաստանը մինչև օգոստոսի 20-ը պետք է հասցնի ավարտել բանակցությունները վարկատուների հետ։ Տպագիր տարբերակում թերթը ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ քվեարկությունից առաջ մինչև Աթենքը բացառել է մի շարք դրույթներ, որոնք ավելի բարձր վարկեր են սահմանում ֆերմերների համար։


Ճգնաժամը չկարողացավ խաթարել Ցիպրասի հեղինակությունը։ Wall Street Journal թերթը, Հունաստանի ճգնաժամի մասին խոսելով, նշում է, որ և՛ վարկատուների հետ պարտքային խնդրի բանակցությունները, և՛ բանկից գումարներ հանելու վերահսկումը լուրջ չեն անդրադարձել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հեղինակության վրա։ Վերջին հարցումների համաձայն, նրա վարկանիշը կազմում է 60 տոկոս։ «Հույները կարծում են, որ անկախ նրանից, որ նա կորցրել է իր հզորությունը վարկատուներին դիմակայելու հարցում, նա համառ պայքար է տարել բանակցությունների հինգ ամիսների ընթացքում», – գրում է թերթը։

ԱՄՆ–ն քննարկում է Ուկրաինային ռադիոլոկացիոն կայան տրամադրելու հարցը։  Wall Street Journal թերթը հինգշաբթի հայտնել է, որ գերատեսչությունը պատրաստ է Ուկրաինա ուղղել «նոր ռադիոլոկացիոն կայանի հետագա գործողությունների շառավիղը»։ Թերթը պնդում է, որ առաջարկը քննարկվում է Սպիտակ տանը, որի վրա ճնշումներ են գործադրում, որպեսզի ուժեղացվի աջակցությունը Կիևին։ «Ուկրաինացի պաշտոնյաները մի քանի ամիս շարունակ ՌԼԿ–ի վերաբերյալ հարցում էին ուղղում, և այս ամիս, երբ գեներալ Օդիերնոն այցելել է Կիև, նրանք վերսկսել են իրենց ջանքերը», – գրում է թերթը։ Վաշինգտոնն իր հերթին «մտավախություն է ունեցել»` կապված ուկրաինական բանակի` համակարգի աշխատանքների օգտագործման և աջակցման հնարավորությունների վերաբերյալ։

Իրանի գործարքը լուրջ փորձությունների կենթարկվի ԱՄՆ–ի կոնգրեսում։ Արտասահմանյան մի շարք առաջատար ԶԼՄ–ներ ուշադիր հետևում են Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» համաձայնագրի հաստատման ընթացքին։ Financial Times թերթը նշում է, որ բանակցողներն ամերիկյան կոնգրեսում պետք է պաշտպանեն գործարքը «լուրջ լսարանի» առջև։ Եթե գործարքը հաստատվի, այն կդառնա «արտաքին քաղաքականության ամենանշանակալի ձեռքբերումներից մեկը» Օբամայի նախագահության ժամանակաշրջանում, ընդգծում է հրատարակությունը։ Wall Street Journal թերթն, իր հերթին, ուշադրություն է դարձնում ԱՄՆ–ի և ԵՄ–ի Իրանի դեմ անհատական պատժամիջոցները վերացնելու համաձայնությանը։ Ութ տարիների ընթացքում երկրները չեղյալ կհայտարարեն «պատժամիջոցները այն իրանցի գիտնականների, զինվորականների և կազմակերպությունների նկատմամբ, որոնք երկար ժամանակ ԱՄՆ–ում և ՄԱԿ–ում միջուկային զենքի գաղտնի ծրագրի զարգացման մասնակից էին համարվում»։

Կարծիք կա, որ Թենեսիի հրաձիգին ոգեշնչել էր անցյալը։ Չատանուգա քաղաքի (Թենեսի նահանգ) ռազմական օբյեկտներում հրաձգություն կազմակերպած Մուհամմեդ Յուսուֆ Աբդուլազիզը կարող էր ռադիկալացվեր «ավելի լուրջ ահաբեկչական խմբավորումների կողմից, քան Իսլամական պետությունն է», հինգշաբթի գրում է  Wall Street Journal թերթը` հղում անելով նրա գործի քննությամբ զբաղվող աղբյուրներին։ Դա է վկայում, մասնավորապես, համացանցում Աբդուլազիզի հարցումների պատմությունը, որը «ցույց է տալիս, որ մեծ հետաքրքրություն կա Անվար ալ Ավլակի (ամերիկացի արմատական քարոզիչ) նկատմամբ»։ Երիտասարդի 2013 թվականի տեսագրություններն իսկապես ցույց են տալիս «ալ Ավլակիի աշխարհայացքների հետ որոշակի նմանություն», հրատարակությանն է հայտնել Աբդուլազիզի ընտանիքի ներկայացուցիչը, սակայն հրաձիգը երբեք հավատարմության երդում չի տվել և ցանկություն չի հայտնել հարձակում իրականացնել։ Տեսագրություններում մեծ մասամբ նա հասկացրել է, որ նա շատ ճնշված է, հայտնել է երիտասարդի բարեկամներից մեկը։

600 մլն եվրոն չի բավարարել ֆրանսիացի ֆերմերներին։
Բրիտանական Financial Times թերթը, ինչպես նաև ֆրանսիական հրատարակությունները` Figaro–ն, Monde–ը, Express–ը, Echos–ը, Liberation–ը, ուշադրությունից բաց չեն թողնում չորեքշաբթի ֆրանսիական կառավարության ֆինանսական աջակցության ընդունած ծրագիրը, որի համաձայն Ֆրանսիան 600 մլն եվրո կհատկացնի ագրոարդյունաբերության համալիրի աջակցմանը։ Financial Times–ի տվյալներով` երկրի իշխանությունները «չեղյալ կհայտարարեն 100 մլն եվրոյի հարկերը, ինչպես նաև ֆերմերներին թույլ կտան 3-4 ամսով հետաձգել ևս 500 մլն դոլարի մուծումները»։ Ինչպես հայտնում է Figaro–ն, կառավարության ձեռնարկած միջոցները չկարողացան հանգստացնել ֆերմերներին։ Լիոն և Կլերմոն–Ֆերան քաղաքներում գործադուլը շարունակվել է, գրում է Express–ը։ Echos–ի տվյալներով` հիասթափված ագրոարդյունաբերողները «խոստանում են այլ միջոցներ ձեռնարկել  վաճառողների և արտադրողների դեմ»։

Ղուրանի հայտնաբերած էջերը վերաբերում են իսլամի զարթոնքի ժամանակաշրջանին։ Արտասահմանյան լրատվամիջոցների աչքից չի վրիպել այս նորությունը։ Հնարավոր է, որ դրանք Ղուրանի  հնագույն ձեռագրեր են, որոնք առնվազն 1370 տարեկան են։ «Հետազոտությունները ցույց են տվել, որ Ղուրանի ձեռագրերը գրվել են մագաղաթի վրա, որոնք թվագրվում են Մուհամմեդ մարգարեի մահվանից մի քանի տասնամյակ առաջ եղած պատմական դարաշրջանին», – գրում է Wall Street Journal–ը։ Համալսարանի պրոֆեսոր Դևիդ Թոմասը New York Times թերթին պատմել է, որ ուսումնասիրողներին «զարմացրել» են փաթեթի ստեղծման ժամանակաշրջանի տվյալները։ Նրա խոսքով` ձեռագրի ստեղծման  ժամանակաշրջանը «կարող է մեզ տանել դեմի իսլամի հիմնադրումից մի քանի տարի առաջ»։ Գտնված փաստաթղթի հեղինակը նույնպես կարող էր անձամբ ճանաչել Մուհամմեդ մարգարեին, նշել է թերթը։

Մամուլի տեսությունը պատրաստել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը

Լրահոս
0