01:15 18 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Города мира. Пекин

Պեկինն ընտրվել է 2022թ. Ձմեռային Օլիմպիադայի և Պարալիմպիադայի մայրաքաղաք

© Sputnik/ Алексей Бабушкин
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
113 0 0

Պեկինը 2022 թվականի Օլիմպիական խաղերն ընդունելու իրավունքի համար առաջ է անցել Ալմա Աթայից, որը նրա միակ մրցակիցն էր

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Միջազգային օլիմպիական կոմիտեն ընտրել է Պեկինը որպես 2022 թվականների Օլիմպիական և Պարալիմպիկ ձմեռային խաղերի մայրաքաղաք, հայտնում է Р-Спорт–ը։

Չինաստանի մայրաքաղաքը պատմության առաջին քաղաքն է, որը կընդունի և ամառային, և ձմեռային Օլիմպիադաները։

Այդ որոշումն ընդունվել է ուրբաթ ՄՕԿ–ի 128–րդ նստաշրջանի ժամանակ, որն անցկացվում է հուլիսի 31–ից օգոստոսի 3–ը Կուալա Լումպուրում (Մալայզիա)։ Պեկինը 2022 թվականի Օլիմպիական խաղերն ընդունելու իրավունքի համար առաջ է անցել Ալմա Աթայից, որը նրա միակ մրցակիցն էր

Պեկինը 2008 թվականին ամառային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքն էր։

Ձմեռային Օլիմպիական խաղեր-2018–ը կանցկացվի հարավկորեական Պխենչխանում, իսկ 2014 թվականի ՕԽ մայրաքաղաքը Սոչին էր, որտեղ Ռուսաստանը դարձել է թիմային ստուգարքի հաղթող (13 ոսկե մեդալներ,  11 արծաթե և 9 բրոնզե մեդալներ)։

Գլխավոր թեմաներ