23:29 17 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Анастасия Волочкова

Ձուկը կծել է Թուրքիայում հանգիստն անցկացնող Անաստասիա Վոլոչկովային

© Sputnik/ Владимир Астапкович
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
154 0 0

Թուրքիայում անցկացրած հանգիստը Անաստասիա Վոլոչկովայի համար կարող էր ողբերգական ավարտ ունենալ։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի-Sputnik. Անաստասիա Վոլոչկովային շնաձուկ հիշեցնող ծովային կենդանի է կծել։ Հայտնի պարուհին այս մասին գրառում է կատարել Instagram–ում։

Դեպքը տեղի է ունեցել  ծովածոցերից մեկում զբոսնելու ժամանակ։ Վոլոչկովան որոշել է լողալ բաց ծովում, որտեղ նրան սպասել է ճակատագրական ձուկը։

Հայտնի է դարձել, որ Վոլոչկովային անմիջապես տեղափոխել են բուժկետ, որտեղ բժիշկները մշակել են նրա վերքն ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի վերքը չբորբոքվի։

Երեկոյան Վոլոչկովայի ինքնազգացողությունը վատացել է, և նա սկսել է դժվարությամբ քայլել։ Բժիշկները խորհուրդ են տվել քիչ քայլել և ավելի շատ պառկած մնալ։

Գլխավոր թեմաներ