00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

350 տարի անց ֆիզիկոսները վերջապես բացահայտել են ճոճանակավոր ժամացույցների գաղտնիքը

Բաժանորդագրվել
Բազմաթիվ գիտնականներ 350 տարի շարունակ փորձել են բացահայտել այդ ժամացույցների ճոճանակների համաժամանակյա աշխատանքի գաղտնիքը

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Մեխանիկական ճոճանակավոր ժամացույցը ստեղծել է հոլանդացի մաթեմատիկոս և գյուտարար Քրիստիան Հյույգենսը 1657 թվականին: Իսկ 8 տարի անց նա նկատել է, որ մի գերանին փակցրած երկու ժամացույցների ճոճանակները միաժամանակ են ճոճվում: Գիտնականը դիտմամբ ժամացույցները լարել է տարբեր ժամերի, և որոշ ժամանակ անց ճոճանակները կրկին սկսել են միաժամանակ աշխատել:

Բազմաթիվ գիտնականներ 350 տարի շարունակ փորձել են բացահայտել այդ ժամացույցների ճոճանակների համաժամանակյա աշխատանքի գաղտնիքը:

Այդ ֆենոմենի ուսումնասիրությանը Հյույգենսը երկար ժամանակ է նվիրել, բայց այդպես էլ մինչև վերջ չի կարողացել բացատրել, թե ինչի հաշվին են ժամացույցներն ինքնուրույն «համաձայնեցվում» միմյանց հետ: Այդ հանելուկի շուրջ գիտնականներն աշխատում էին հաջորդ 350 տարիների ընթացքում, գրում է www.vokrugsveta.ru-ն` հղում անելով Washington Post-ին:

Այսօր պորտուգալացի երկու ֆիզիկոսներ պնդում են, որ գտել են ճոճանակավոր ժամացույցների գաղտնիքը: Նրանց կատարած հետազոտության համաձայն, տկտկացող ժամացույցներից մեկի ստեղծած ոչ մեծ ազդակներն իրենց միացնող գերանով հաղորդվում են մյուսին` ստիպելով ճոճանակներին համաժամանակյա շարժում կատարել:

Ֆիզիկոսները լաբորատորիայում վերստեղծել են Հյույգենսի փորձը, նրանք ճոճանակավոր ժամացույցներն ամրացրել են ալյումինե գերանին և տարբեր ժամերի վրա լարել: Ճոճանակների յուրաքանչյուր թափահարումը չափել են դրանց վրա նախապես տեղադրված գերճշգրիտ ընդունող սարքերը: Մի քանի ժամվա (երբեմն` օրերի) ընթացքում ճոճանակները կրկին համաձայնեցրել են իրենց աշխատանքը:

Ֆիզիկոսների խոսքով՝ գաղտնիքը հենց ժամացույցի մեխանիկան է` այն աշխատում է այնպես, որ ժամացույցի մեխանիզմը պտտվի ճոճանակի դիրքի փոփոխությունների հաշվին: Երբ երկու ժամացույցներ կախված են նույն գերանից, մի ճոճանակի շարժումները ձայնային ազդակներ են փոխանցում, որոնք, անցնելով ժամացույցը միացնող կոնստրուկցիայով, ազդում են մյուս ճոճանակի վրա` աննկատ փոխելով դրա շարժումը, հայտնում է հետազոտության հեղինակներից մեկը` Լիսաբոնի համալսարանի մաթեմատիկոս Էնրիկե Օլիվեյրան: Ազդակների գործողությունների համագումարը հանգեցնում է նրան, որ ճոճանակները նույն ժամանակին ճիշտ հակադիր են դառնում և շարունակում են ճոճվել միաժամանակ:

Օլիվեյրան և նրա գործընկերն առաջին ժամանակակից գիտնականները չեն, ովքեր փորձում են բացատրել Հյույգենսի հայտնաբերած ֆենոմենը: Այսպես, 2002 թվականին Մեծ Բրիտանիայի Թագավորական միության գիտնականները վարկած առաջ քաշեցին, որ ճոճանակների ինքնաբերական համաժամանակեցումը ժամացույցների հիմքի չնչին շարժումներն են: Սակայն պորտուգալացի ֆիզիկոսները պնդում են, որ իրենց փորձն ավելի ճշգրիտ է կրկնում Հյույգենսի գիտափորձերը և, ըստ այդմ, ավելի լավ է բացատրում ֆենոմենը:

Միաժամանակ, Նիդեռլանդների Էյնդհովենի տեխնիկական համալսարանի գիտաշխատող Ջոնաթան Փենիա Ռամիրեսը, ով նույնպես ուսումնասիրում էր Հյույգենսի ժամացույցների ֆենոմենը, կասկածներ ունի պորտուգալացի ֆիզիկոսների բացահայտման վերաբերյալ: Ռամիրեսի տվյալների համաձայն, համաժանակեցումը կատարվում է նույնիսկ այն ժամանակ, երբ մեխանիզմն ազատում են ճոճանակի թափահարումների ցնցումներից, նշանակում է, որ ֆենոմենը չի կարելի բացատրել ձայնային ազդակներով:

Գիտնականն ասում է նաև, որ հնարավոր է`  Հյույգենսի արձանագրած երևույթը բնության մեջ տարածված համաժամանակեցման ֆենոմենի մասնավոր դեպքերից է: Այդ համաժամանակեցումը դրսևորվում է ինչպես մանրադիտակային մասնիկների, այնպես էլ մոլորակների մակարդակով: Այսպես, գիշերը միաժամանակ են առկայծում լուսատտիկների մեջքերը, միասին հավաքված մարդիկ միաժամանակ են սկսում ձեռքերը թափահարել և այլն:

Նշենք, որ Հյույգենսը, ով շատ հայտնի էր իր աստղագիտական բացահայտումներով, մեծ ավանդ է ունեցել ժամացույցի մեխանիզմի զարգացման գործում: Ճոճանակավոր ժամացույցի հայտնաբերումից հետո 1675 թվականին նա ստեղծել է պտտվող հավասարակշռիչ և առաջարկել է այն օգտագործել զսպանակի նժարների փոխարեն, ինչը կոմպակտ և շարժական մեխանիկական ժամանակաչափերի դարաշրջանի հիմքն է դարձել:

Լրահոս
0