00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրեմլը զգուշանում է վտանգավոր նախադեպերից

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցКремль, Красная площадь в Москве
Кремль, Красная площадь в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պուտինն ու նրա շրջապատը երբեք չեն ընդունի իրենց մեղքը և ծայրահեղ դեպքում կհամաձայնեն միջազգային մարմիններին հանձնել ռուսալեզու անջատողականների մի քանի հրամանատարների, գրում է Ժոզե Միլյազեշը պորտուգալական Observador–ում։

Արևելյան Ուկրաինայում մալայզիական ինքնաթիռի կործանման մեղավորներին գտնելու համար դատարան ստեղծելու բանաձևի նախագծի նկատմամբ Ռուսաստանի սահմանած վետոն ոչ ոքի համար նորություն չէր և միայն ապացուցում է, որ Կրեմլը պատրաստ է ընդունել միայն այն եզրակացությունները, որոնք լիովին արդարացված են, քանի որ հակառակ դեպքում ամբաստանյալի նստարանին կարող են հայտնվել հենց իրենք` ռուս առաջնորդները։

Հարկ է նշել, որ Ռուսաստանի ձայնը հնչում է գրեթե միայնության մեջ։ Չինաստանը, որին Մոսկվան իր ռազմավարական գործընկեր է համարում, որոշել է չմիջամտել և նախընտրել է ձեռնպահ մնալ, նրա օրինակին են հետևել նաև Վենեսուելան և Անգոլան։

Որպես արդարացում իր որոշման` Կրեմլն ամենատարբեր փաստարկներ է ներկայացրել։ Նախագահ Պուտինը դատարանի ստեղծումը «ոչ կառուցողական» քայլ է համարել, իսկ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի ռուս ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը պարզաբանել է. «Անվտանգության խորհրդում տրանսպորտային միջոցների վթարների պատճառ դարձած ակտերի կատարման մեղավորների դատական հետապնդման միջազգային դատարանների ստեղծման նախադեպ գոյություն չունի»։ Բացի այդ, նա մեղադրել է ուկրաինական իշխանությունները, որ նրանք արգելք չեն սահմանել քաղաքացիական ավիացիայի թռիչքներ այն վայրերում, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում։

Ռուսական դիրքորոշումն իրականում տարօրինակ է, եթե հաշվի առնենք, որ մալայզիական բոինգը կործանվել է ոչ Ռուսաստանի տարածքում և, Կրեմլի խոսքով, Ռուսաստանը որևէ կապ չունի միջադեպի հետ։ Հակառակը` դա ևս մեկ պատճառ է, որը պետք է շահագրգռի Մոսկվային միջազգային բաց հետաքննություն անցկացնելու համար, որտեղ կկարողանա պաշտպանել իր դիրքորոշումը, ներկայացնել սեփական ապացույցներն ու վկայությունները։

Չնայած ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի վետոյին, գոյություն ունեն միջազգային դատարանի ստեղծման այլ հնարավորություններ, օրինակ` Միավորված Ազգերի Կազմակերպության հետ երկրի կամ մի խումբ երկրների միջև համաձայնագրի արդյունքում, ինչպես դա եղել է Կամբոջայի կամ Սիերա Լեոնեի պարագայում։ Սակայն այս դեպքում Մոսկվային չեն պարտադրի անպայման կատարել պարտավորությունները։

Ճիշտ է նաև այն, որ Ուկրաինան և Մալայզիան կկարողանան դիմել Հաագայի միջազգային դատարանին։ Ռուսաստանը չի բացառում իր իրավասությունը և գործակցում է դատարանի հետ 2008 թվականի պատերազմի կապակցությամբ Վրաստանի բողոքի դեպքում, բայց Կրեմլը կարող է կցանկացած պահին փոխել իր դիրքորոշումը։ 
Բոլոր տարվող քննությունների ընթացքում Մոսկվան ողբերգության պատճառների մի քանի վարկած է առաջ քաշել` այդքան էլ չանհանգստանալով դրանց ճշմարտացիության մասին` ռետուշավորված լուսանկարների հրապարակումը, «ապացույցների» հրապարակումն այն մասին, թե քաղաքացիական ինքնաթիռը խոցել է ուկրաինական ռազմական տեխնիկան կամ ուկրաինական հրթիռը։ Ամենայն հավանականությամբ, նպատակն ապրիորի այն եզրակացությունների վարկաբեկումն է, որոնց կհանգեն հետաքննության մասնակիցները և ապագա դատարանի դատավորները։

Նույնիսկ եթե ներկայացվեն ամենահամոզիչ ապացույցներ, Պուտինը և նրա շրջապատը երբեք չեն ընդունի իրենց մեղքը և ծայրահեղ դեպքում կհամաձայնեն միջազգային մարմիններին հանձնել ռուսալեզու անջատողականների մի քանի հրամանատարների, ինչպիսիք արդեն եղել էին մալայզիական ինքնաթիռի վթարից հետո և ռուսական լրատվական գործակալությունների միջոցով հայտարարել էին, թե իրենք են խոցել ուկրաինական ռազմական տրանսպորտային ինքնաթիռը։ Եվ դա կկատարվի այն դեպքում, եթե միջազգային ճնշումը չափազանց մեծ լինի։

Կամ էլ ռուսական իշխանությունները հույս ունեն, որ իրենց կուղեկցի այն նույն հաջողությունը, որ ուղեկցել է Մուհամար Քադաֆիին, որին հաջողվել էր բրիտանական իշխանությունների հետ պայմանավորվածության հասնել և կալանավորումից ազատել 1988 թվականի դեկտեմբերին Լոքերբիում քաղաքացիական ինքնաթիռի կործանմանը մասնակցություն ունեցած և 270 մարդու սպանությանն առնչություն ունեցած լիբիացի ահաբեկչին։

Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները միջազգային ասպարեզում և Ռուսաստանում։

Հ.Գ. Միաժամանակ, նավթի գների կրճատումը և չինական ֆոնդային բորսաների ճգնաժամը հերթական վնասն են հասցնում Ռուսաստանի տնտեսությանը` ռուբլին կրկին կորցնում է իր դիրքերը դոլարի և եվրոյի նկատմամբ, գներն ու գործազրկությունն աճում են։ Քաղաքական առումով Կրեմլը շարունակում է ձերբակալել ընդդիմադիր քաղաքական գործիչներին, ովքեր միայն պատրաստվում են սեպտեմբերին մասնակցել մարզային ընտրություններին։ Սակայն Ռուսաստանում մի բան չի կորցնում իր կայունությունը` երկրի բարձրագույն ղեկավարի վարկանիշը։

Ժոզե Միլյազեժի` Observador–ում տպագրված (Պորտուգալիա) հոդվածը հրապարակվել է inoСМИ–ում

Լրահոս
0