20:33 10 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Քարահունջ

National Geographic–ը Քարահունջը ներառել է 8 հնագույն աստղադիտարանների ցանկում

© Mapio
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
10310

Հայաստանի Քարահունջ հնագույն աստղադիտարանը (Զորաց քարեր) աշխարհի մյուս յոթ ուշագրավ վայրերի հետ ընդգրկվել է National Geographic ամսագրի կազմած ցուցակում։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. National Geographic գիտահանրամատչելի աշխարհագրական ամսագիրը հայկական Սթոունհենջը` Քարահունջ մեգալիթյան համալիրը ներառել է աշխարհի հնագույն աստղադիտարանների ցուցակում։

«Պորտուգալական Կրոմլեխից երեք հազար մղոն հեռավորության վրա գտնվում է հայկական Սթոունհենջը։ Այն ներառում է 223 ուղղահայաց քարեր` մինչև 10 տոննա քաշով»,- գրում է հրատարակությունը։

National Geographic-ի ցանկում ներառվել են անգլիական Սթոունհենջը, Մեքսիկայի Չիչեն-Իցա աստղադիտարանի ավերակները, Հունաստանի ամենամեծ վանական համալիրներից մեկը` Մետեորները, Իրանի Ալամուտի ավերակները, Կալիֆոռնիայի Օուենս հովիտը, Ուլուրու-Կատա Տյուտա ազգային պարկն Ավստրալիայում։

Քարահունջ մեգալիթյան հուշարձանը, որն անվանում են նաև հայկական Սթոունհենջ, գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում` Երևանից 200 կմ հեռավորության վրա, Սիսիան քաղաքի մոտ։ Այն հայտնի է նաև Զորաց քարեր անունով։

Այդ առեղծվածային քարե շինության վերաբերյալ ակադեմիկոս Պարիս Հերունին անցած դարի 90-ականներին սենսացիոն հիպոթեզ է առաջադրել` անվանելով այն աշխարհի ամենահին աստղադիտարանը։ Նա էլ տվել է Քարահունջ անվանումը, որը պաշտոնապես գրանցվել է Հայաստանում։

Գլխավոր թեմաներ