19:57 08 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Ինքնաթիռ

Կոլումբիայում կործանված ինքնաթիռի առաջին լուսանկարները

© Shai Barzilay
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
55 0 0

Համացանցում հրապարակվել են Կոլումբիայի տարածքում վթարի ենթարկված ինքնաթիռի լուսանկարները։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի —Sputnik. Radio Colombia ռադիոկայանը Twitter-ում լուսանկարներն է հրապարակել Կոլումբիայի Անտիոքիայի նահանգում մարդատար ինքնաթիռի կործանման վայրից։

Լուսանկարներում երևում են ինքնաթիռի մասնատված բեկորներն ու «Շապեկոենսե» բրազիլական ֆուտբոլային ակումբի խորհրդանշանը, որը եղել է ֆուտբոլիստների մարզահագուստի վրա։

Նշենք, որ ակումբի խաղացողներն ու անձնակազմը մեկնում էին Մեդելյին՝ մասնակցելու Հարավամերիկյան գավաթի եզրափակիչ փուլի առաջին մրցախաղին:

Ինքնաթիռում եղել է 72 ուղևոր և անձնակազմի 9 անդամ: Տեղեկություն կա, որ օդանավում գտնվողներից 6-ը փրկվել են և տեղափոխվել Ռիոնեգրո քաղաքի հիվանդանոցներ:

Ինքնաթիռը կործանվել է նոյեմբերի 28-ի երեկոյան (Երևանի ժամանակով` նոյեմբերի 29-ի առավոտյան) Ռիոնեգրոյի մերձակայքում: Նախնական տեղեկություններով` աղետի պատճառ է հանդիսացել վառելիքի անբավարարությունը:

 

Գլխավոր թեմաներ