19:59 08 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Ինքնաթիռ

Կործանված ինքնաթիռում արված վերջին լուսանկարները

© pjs2005
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
27 0 0

Կոլումբիայում վթարի ենթարկված ինքնաթիռում գտնվող ֆուտբոլիստների` օդանավում արված վերջին լուսանկարները հրապարակվել են համացանցում։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Կոլումբիայում վթարի ենթարկված ինքնաթիռում 72 ուղևոր է եղել, որոնց թվում նաև` «Շապեկոենսե» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները: Մեքսիկական The MS posts —ի սպորտային մեկնաբան Գիլյերմո Շուտցը թվիթերյան միկրոբլոգում հրապարակել է կործանված ինքնաթիռում արված վերջին լուսանկարները։

Նշենք, որ Կոլումբիայում կործանված ինքնաթիռի ուղևորներից 6-ը ողջ են մնացել։

Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ ինքնաթիռում եղել է 72 ուղևոր և անձնակազմի 9 անդամ։ Նշվել էր, որ ֆուտբոլիստները մեկնում էին Կոլումբիայի Մեդելյին քաղաք` Հարավամերիկյան գավաթին մասնակցելու նպատակով։ Վթարը տեղի է ունեցել Կոլումբիայի Լա Ունիոն շրջանում։

Գլխավոր թեմաներ