20:31 10 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Նեստլե ընկերության կողմից կառուցված դպրոցի աշակերտները

Nestle–ի շուրջ սկանդալ է ծավալվում

ISSOUF SANOGO / AFP
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
15 0 0

Աշխարհում հայտնի ընկերությունները, այդ թվում` Nestlé–ն, Procter & Gamble–ը, Elevance–ը, օգտագործում են մանկական աշխատուժն արմավենու յուղի արտադրության մեջ, ասվում է Amnesty International–ի հաշվետվությունում։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրել է աշխարհում հայտնի ընկերություններին իրենց ապրանքների արտադրության մեջ մանկական աշխատուժ օգտագործելու մեջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` ներկայացնելով կազմակերպության հաշվետվությունը։

«Մեծ սկանդալ` կապված արմավենու յուղի հետ. ապրանքանիշների հետևում աշխատանքի շահագործում է թաքնված»,- ասվում է արմավենու յուղի խոշորագույն արտադրող Wilmar-ի նկատմամբ սկսված հետաքննությունում։ Այդ ընկերությունը հումք է առաքում 9 ընկերության (Nestlé, Procter & Gamble, Unilever, AFAMSA, ADM, Colgate-Palmolive, Elevance, Kellogg's и Reckitt Benckiser)։

«Ընկերությունները մատակարարումների շղթայում աչք են փակում աշխատուժի շահագործման վրա և շարունակում են շահույթ ստանալ սարսափելի խախտումներից», — հայտարարել է կազմակերպության հետազոտողներից մեկը` Մեգնա Աբրահամը։ Նրա խոսքով` արմավենու յուղը, արտադրվում է մանկական աշխատուժի շահագործման միջոցով, էկոլոգիապես մաքուր չէ։

«Խոշոր ընկերությունները` Colgate-ը, Nestlé-ն և Unilever-ը, համոզում են հաճախորդներին, որ իրենց արտադրանքում արմավենու անվտանգ յուղ է օգտագործվում, սակայն հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ դա այդպես չէ։ Էկոլոգիապես մաքուր ոչինչ չկա մանկական աշխատուժի և հարկադիր աշխատանքի միջոցով արտադրված յուղի մեջ»,- նշել է Աբրահամը։

Նա նշել է, որ Wilmar ընկերության արտադրությունում հայտնաբերված խախտումները կանոնավոր բնույթ են կրում։ Ինչպես նշվում է կազմակերպության կայքում, Wilmar ընկերությունը խոստովանել է, որ աշխատանքի նորմերը պահպանելու հետ կապված որոշակի դժվարություններ է կրում։

Գլխավոր թեմաներ