20:02 08 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Ավիավթար

Ինքնաթիռի կործանումը «ողբերգություն էր լրագրության աշխարհի համար»

Raul ARBOLEDA / AFP
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
10 0 0

Կոլումբիայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով ընդհանուր առմամբ ԶԼՄ–ների 22 ներկայացուցիչ է զոհվել։ Ինքնաթիռում էին նաև «Շապեկոենսե» ֆուտբոլային ակումբի խաղացողները, որոնք մեկնում էին Կոլումբիա` Հարավամերիկյան գավաթի եզրափակիչ խաղին մասնակցելու համար։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Սա ողբերգություն էր սպորտի, ինչպես նաև լրագրության աշխարհի համար. պետք է հարգանքի տուրք մատուցել նրանց, ովքեր աշխատում են այդ բնագավառում, Sputnik-ի հետ հարցազրույցում ասել է Սանտա Կատարինա (Santa Catarina) նահանգի լրագրողների միության տնօրեն Մունդո Լեոնել Կամաշաուն (Leonel Camasão)։

Երբ տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ նոյեմբերի 29-ին Մեդելին (Medellín) քաղաքի մոտ ինքնաթիռ է կործանվել, նշվեց, որ բացի ֆուտբոլիստներից, ավիավթարի զոհ է դարձել նաև 20 լրագրող։

«Շապեկոենսեի ներկայացուցիչներից երկուսի անուններն ընդգրկված չէին լրագրողների ցուցակում, նրանք նշված էին որպես պատվիրակության անդամներ։ Երկուսն էլ ԶԼՄ-ում որպես խորհրդատու էին աշխատում։ Նրանց մոռացել էին», — ասել է Կամաշաուն։

ԶԼՄ-ների 23 ներկայացուցիչներից 13-ը, որոնք նույնպես ինքնաթիռում էին և մեկնում էին Կոլումբիայում անցկացվող Հարավամերիկյան գավաթի եզրափակչի առաջին փուլը լուսաբանելու, Սանտա Կատարինայից էին։ Նրանցից միայն մեկն է ողջ մնացել։ Մյուսները Ռիո Գրանդե դու Սուլուից, Սան Պաուլուից և Ռիո դե Ժանեյրոյից էին (Río Grande del Sur, San Pablo, Río de Janeiro)։ Չորս պետությունների արհմիությունները, որոնք ուղիղ կապ ունեին ողբերգության հետ, ինչպես նաև Լրագրողների ազգային ֆեդերացիան հայտարարությամբ են հանդես եկել։

«Սա մեծ ցնցում էր։ Այստեղ` Սանտա Կատարինայում, լրագրողական հանրությունը այդքան էլ մեծ չէ, որովհետև բոլորը ճանաչում են իրար։ Մեր արհմիությունում մարդիկ են աշխատում, որոնք եղել են զոհված լրագրողների դասախոսները կամ գործընկերները։ Շապեկոենսեի մամուլի ծառայության աշխատակիցներից մեկը արհմիության նախկին ղեկավարի ամուսինն էր»։

Կամաշաուն նույնպես արհմիության անդամ է, և նոյեմբերի 29-ը ծանր օր է եղել նրա համար։

«Դա շոկ էր։ Ես վաղ արթնացա և այդ մասին իմացա երեխաներիս դպրոց տանելու ժամանակ։ Սկզբում նույնիսկ չհասկացա… Ինձ շատ անհանգստացրեց ողբերգությունը և այն, որ զոհվել են ակումբի ֆուտբոլիստները, սակայն հետո ես գիտակցեցի, որ օդանավում նաև լրագրողներ կային», — ասել է նա։

«Ես վազելով եկա արհմիություն, որպեսզի բանակցեմ այն ԶԼՄ-ների հետ, որոնց ներկայացուցիչներն այդ ինքնաթիռում էին, ինչպես նաև զոհվածների ընտանիքների հետ։ Պետք էր հաստատել, թե ով է մահացել, ով ողջ մնացել, որովհետև սկզբում խառնաշփոթ էր ստեղծվել։ Զոհերի թիվն անդադար փոխվում էր, անհասկանալի էր`ովքեր են եղել օդանավում։ Մենք այդ հարցերով էինք զբաղված, ինչպես նաև շատ զբաղված էինք դրանով, ինչպես նաև այլ աշխատանքներով, օրինակ, ինչպես կազմակերպել հրաժեշտի արարողությունը։ Մենք նաև զրուցել ենք մամուլի հետ, լրագրողները մեզանից մանրամասներ էին ուզում»։

Սանտա Կատարինայի արհմիության տեղեկատվության համաձայն` զոհվածների մարմինները Բրազիլիայում կլինեն դեկտեմբերի 2-ին։ «Մեր արհմիության աշխատակիցներից մեկը բնակվում է Չապեկոյում (Chapecó), և նա բոլոր մանրամասները գիտի։ Արհմիությունը կուղարկի նաև իր ներկայացուցչին, երբ դիերը տեղ կհասնեն»։

Գլխավոր թեմաներ