20:01 08 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Միկրոֆոն

«Հայկական ռադիոյին» սպառնացել են պատժել

© Mike Reid
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
61 0 0

Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ազգային խորհրդին դուր չի եկել «Հայկական ռադիո» ռադիոկայանի աշխատանքը։ Պատճառն այն է, որ ռադիոյի եթերում քիչ երգեր են հնչում ուկրաիներեն։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Ուկրաինայի Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման հարցերով ազգային խորհուրդը որոշել է ստուգումներ իրականանցել «Հայկական ռադիո` Ուկրաինա» ռադիոընկերությունում` ուկրաիներեն երգերի քանակին չհետևելու համար, ասվում է ազգային խորհրդի հաղորդագրությունում, հաղորդում է ukranews.com-ը։

Ուկրաինայի «Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, պետական լեզվով երգերի բաժինը պետք է կազմի 25 տոկոս ժամը 07:00-14:00-ը և 15:00- 22:00-ն ընկած ժամանակահատվածում։

Ավելի վաղ հաղորդվել է, որ 55 կատարող և երաժշտական խմբեր հանդես են եկել օրենքի ընդունման դեմ, որը ենթադրում է ռադիոեթերում ուկրաիներեն երաժշտական արտադրանքի բաժնի քվոտավորում։

Գլխավոր թեմաներ