00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Տավուշում լարված է
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս»․ կիրանցին՝ ՆԳ նախարարին
17:16
1 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այ քեզ բան. ծերուկ Նոկիան, ծույլիկ ռոբոտն ու սոցցանցերի նորությունները

© ImagesssIT сфера
IT сфера - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է նախորդ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած այն կարևոր իրադարձությունները, որոնք վերաբերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Լուրեր, որոնք կարդալիս կամ լսելիս մարդն իրեն հազիվ է զսպում, որ չասի՝ այ քեզ բան:

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Գոռ Մարգարյան. Անցած շաբաթվա ամենակարևոր նորությունների ցանկում տեղ գտած լուրերը կհետաքրքրեն առցանց խաղերի սիրահարներին, ռոբոտներով ու ընդհանրապես ՏՏ ոլորտով հետաքրքրվողներին:

Եվ նորից այդ Ֆեյսբուքը

Շատ քիչ ժամանակ անցավ այն խոսակցություններից, թե Ֆեյսբուքն իր Messenger-ում և նորությունների ժապավենում խաղային հարթակ է ուզում ստեղծել. այսօր արդեն հնարավոր է Instant Games խաղային հարթակի միջոցով 2D խաղեր խաղալ Messenger-ում և հավելվածի վեբ-տարբերակում: Մինչ այս հարթակի գործարկումը, Messenger-ում հնարավոր էր ընդամենը փոքրիկ խաղեր խաղալ, իսկ այժմ արդեն 17 խաղ է հասանելի:

Умная урна - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. խելացի աղբամանը, անող-դնող պահարանը, օֆլայն Ֆեյսբուքն ու սմարթֆոնները

Խաղի մեկնարկի համար պետք է բացել Messenger-ը, ընտրել ընկերներից որևէ մեկին, փորձել դիմադրել հաղորդագրություն գրելու գայթակղությանը, սեղմել գեյմփադի նշանը և խաղային կատալոգից ընտրել խաղը: Բացի մեսինջերից, խաղերը հասանելի են նաև նորությունների ժապավենում: Խաղի ընթացքում հավաքած միավորներով կարելի է գլուխ գովել ընկերների մոտ՝ «նվաճումները» տեղադրելով ֆեյսբուքյան պատին։

LinkedIn-ը արգելափակվեց

Ռուսաստանի Դաշնությունն արգելափակել է LinkedIn-ը: Պատճառն էլ շատ տրամաբանական է՝ սոցցանցն առանց զգուշացնելու՝ օգտատերերի անձնական տվյալները փոխանցել է երրորդ կողմին։ Հիշեցնեմ, որ LinkedIn-ն այս տարի 26 միլիարդ 200 միլիոն դոլարով ձեռք էր բերել Microsoft —ը: Ամբողջ աշխարհում այն 500 միլիոն օգտատեր ունի, որոնք փոխանակում են իրենց CV-ներն ու ներկայացնում իրենց մասնագիտական հմտությունները: Ռուսական արդարադատությունը պարտավորեցրել էր ընկերությանը, որ իր քաղաքացիների տվյալները պահի երկրի տարածքում գտնվող սերվերներում, սակայն LinkedIn-ը չի կատարել դատարանի որոշումը, և ահա տրամաբանական հետևանքը: Այս ծառայությունը հասանելի է նաև մեր երկրում. ստացվում է, որ հայաստանցի օգտատերերի անձնական տվյալները նույնպես տնօրինում է երրորդ կողմը:

Кадр из фильма Я робот - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. ռոբոտները կատաղել են, տեսազանգերը` «պաշտպանվել», հայ տղերքն էլ հաջողության են հասել

Ամենայն հավանականությամբ LinkedIn-ի վնասազերծումից ոգևորված՝ Ռուսաստանի քաղաքացի Տիմուր Բուլատովը հայց է ներկայացրել Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարան՝ պահանջելով Ռուսաստանի տարածքում արգելափակել նաև Ֆեյսբուքը։ Ակտիվիստ Բուլատովն իր հայցի մեջ նշում է, որ Ֆեյսբուքում տեղ են գտնում հակառուսական և հեղափոխական գրառումներ, և սոցցանցի միջոցով փորձ է արվում Ռուսաստանի հանդեպ ատելություն տարածել: Այս սուպերհայրենասերի հայցը մերժվել է, սակայն չի բացառվում, որ շուտով Ռուսաստանի տարածքում վերանանան առցանց կինոթատրոնները: Այս պահին օրենսդրական նախագիծ է մշակվում, որը կազդի նաև ամենախոշոր վիդեոհարթակի՝ Յութուբի վրա։ Ամենայն հավանականությամբ Յութուբը ստիպված կլինի անցնել արտասահմանյան հարթակներ, ինչը կհանգեցնի կապի բոլոր օպերատորների արժութային ծախսերի աճի և ծառայությունների որակի վատթարացման:

Nokia-ի վերադարձը

Բոլորս էլ կհիշենք, որ ժամանակին բջջային հեռախոս արտադրող լավագույն ընկերությունը համարվում էր Nokia-ն, իսկ հետո ժամանակները փոխվեցին և Apple-ն ու Samsung-ը թռիչք կատարեցին ֆիննական հսկայի գլխի վրայով ու, ըստ էության, կործանեցին նրան: Ինչևէ, Nokia-ն փորձում է վերադառնալ շուկա, սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք լեգենդար բրենդը կկարողանա պայքարել ամերիկյան ու կորեական մրցակիցների հետ: Դեռևս պաշտոնական տվյալներ չկան, խոսակցություններն ավելի շատ պտտվում են բամբասանքների տեսքով, իսկ բամբասանքները երբեմն նաև ճիշտ են լինում:

Очки Snapchat - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. Թռչող բեռնատարը, մեր տղերքը, Snapchat-ի ակնոցն ու սամսունգյան նորությունները

Եվ այսպես, սմարթֆոնը, որի անունը դեռ անհայտ է, հիմնվելու է Qualcomm Snapdragon 820 չիպսեթի վրա: Այն կհագեցվի 5,2 կամ 5,5 դյույմանոց էկրանով: Երկու տեսախցիկներն էլ կօժտվեն Karl Zeiss օպտիկայով, իսկ իրանը կլինի մետաղյա և ջրակայուն: Այսպիսի տվյալներով ու իր՝ դեռևս պահպանված հեղինակությամբ ծերուկ Նոկիային կհաջողվի ստանալ ճապոնական, կորեական և ամերիկյան դրոշակակիր սմարթֆոնների դեմ պայքարելու իրավունք:

Վկոնտակտեի նորույթը

Ինձ թվում է՝ շատ քիչ են այն մարդիկ, ովքեր չեն սիրում ռուսական Вконтакте սոցկայքը: Այն հայտնի է երգերի և ֆիլմերի ընտրանիներով և իր բավականին հաջող խմբերով: Շատերը գեղագիտական հաճույք են ստանում Вконтакте-ի նորությունների ժապավենը թերթելիս և նույնիսկ տհաճություն են զգում, երբ այդ պահին ստիպված են լինում որևէ մեկի նամակին պատասխանել:

Смартфон - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. ճկվող «խնձորը», Ֆեյսբուքի նոր զավակը, վերջին սմարթֆոնն ու բոտերը

Այ հենց այս տեսակ մարդկանց համար Պավել Դուրովի թիմը Windows և MacOS օպերացիոն համակարգերով աշխատող համակարգիչների համար մշակել է մեսսենջեր. այժմ հնարավոր է չկտրվել նորություններ թերթելու կարևորագույն գործից և միաժամանակ պատասխանել նամակներին: Բետա տարբերակն արդեն հասանելի է համակարգիչների համար:

Ռոբոտների աշխարհում

Ռոբոտներից շատերը լուրջ հաջողություններ են գրանցում, իսկ որոշներն էլ պատմության գիրկն են անցնում ծիծաղաշարժ ձախողումների համար: Այս շաբաթ ուշադրության կենտրոնում են հայտնվել ռոբոտներ Բալուն և Ծույլիկը: Երկրորդին կարելի է այդպես անվանակոչել, որովհետև ռոբոտը ստեղծվել է բարձրագույն ուսումնական հաստատության քննություններ հանձնելու համար, բայց չորս տարի շարունակ տապալում է քննությունները և չի կարողանում ընդունվել Տոկիոյի համալսարան: Արդեն հասցրել է հիասթափեցնել իր ծնողներին, և նրանք հրաժարվել են ծույլիկին կատարելագործելու նախագծից: Եթե համալսարան ընդունվել չի ստացվում, գուցե հնարավոր լիներ ինչ-որ արհե՞ստ սովորեցնել նրան, օրինակ՝ կոշկակարություն:

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում Բալուն: Ռոբոտներն ընդհանրապես շատ բարդ կոնստրուկցիա ունեն և բավական թանկարժեք են: Իսկ նրանց փչանալու հիմնական պատճառներից մեկը Երկրի ձգողականության ուժն է: Գրավիտացիայի դեմ պայքարելու համար Բալուին օժտել են այն արհամարհելու հմտությամբ. ռոբոտն ունի ոտքեր, բայց նրա վերին վերջույթը թեթև գազով լցված փուչիկ է, ինչը թույլ չի տալիս ընկնել: Նա չի ընկնում անգամ այն ժամանակ, երբ հարվածում են: Ամենայն հավանականությամբ, այս բարի ռոբոտի միջոցով հետագայում կկարողանան կատարելագործել ռոբոտների աշխարհը և այնպես անել, որ զգողականության ուժը նրանց համար խոչընդոտ չլինի: Մի խոսքով, այս շաբաթվա հերոս դարձած ռոբոտներից մեկը կարող է շատ լավ հեռանկար ունենալ, իսկ մյուսը կարող է մարդկանց պատմել իր անփառունակ ներկայի մասին:

Լրահոս
0