00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարցում. եվրոպացիներն ու ամերիկացիները դեմ են «թույլատրելի» դոպինգին

© Sputnik / Павел Лисицын / Անցնել մեդիապահոցЛекарственный препарат мельдоний, запрещенный Всемирным антидопинговым агентством
Лекарственный препарат мельдоний, запрещенный Всемирным антидопинговым агентством - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հարցմանը մասնակցել են յոթ երկրի քաղաքացիներ, այդ թվում` ամերիկացիներ։ Հարցման մասնակիցների կարծիքով` TUE–ով արգելված դեղամիջոցների օգտագործումն անընդունելի է։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Եվրոպայի և ԱՄՆ-ի բնակիչների շրջանում անցկացված հարցախույզի արդյունքների համաձայն` հարցման մասնակիցները դեմ են, որ որոշ մարզիկներ Հակադոպինգային համաշխարհային գործակալության (WADA) կողմից արգելված, «բժիշկների թույլտվությամբ» դեղամիջոցներ ընդունեն։ Այս մասին հայտնում է Sputnik-ը։

Ավելի վաղ ցանցահենները կոտրել էին Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) տվյալների բազան և հրապարակել իրենց գրոհի արդյունքները։

Փաստաթղթի համաձայն` գործակալությունը մի շարք հայտնի մարզիկների թույլ է տվել արգելված դեղամիջոցներ օգտագործել թերապևտիկ բացառության կարգով (TUE)։ Այդ մարզիկների թվում են թենիսիստներ Ռաֆայել Նադալը, Սերենան և Վինուս Ուիլյամսը, մարմնամարզիկ Սիմոնա Բայլզը, հեծանվորդներ Քրիս Ֆրումն ու Բրեդլի Ուիգինսը, բասկետբոլիստներ Միլոշ Թեոդոսիչն ու Ելենա Դելե-Դոնը։

© SputnikԿարո՞ղ են արդյոք խրոնիկ հիվանդություններ ունեցող մարզիկները դոպինգ ընդունել
Կարո՞ղ են արդյոք խրոնիկ հիվանդություններ ունեցող մարզիկները դոպինգ ընդունել  - Sputnik Արմենիա
Կարո՞ղ են արդյոք խրոնիկ հիվանդություններ ունեցող մարզիկները դոպինգ ընդունել

Ifop ընկերությունը հարցումն անցկացրել է Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում և ԱՄՆ-ում։ Հարցմանը մասնակցել է ավելի քան յոթ հազար քաղաքացի։ Բոլոր երկրներում, որտեղ անցկացվել է հարցումը, «թույլատրելի» դոպինգի հակառակորդներն ավելի շատ են եղել, քան կողմնակիցները։ «Դոպինգի թույլատրմանը» դեմ է եղել Լեհաստանի բնակիչների 66%-ը, Իտալիայի և Գերմանիայի բնակիչների կեսը, ինչպես նաև ֆրանսիացիների 48%-ը։ ԱՄՆ-ում դեմ են արտահայտվել հարցվածների 45%-ը, Իսպանիայում`41%-ը, Մեծ Բրիտանիայում` ընդամենը 38%-ը։

Հարցվածների մեկ հինգերորդն առաջարկել է թույլատրել դոպինգ օգտագործել բոլոր մարզիկներին, որպեսզի ոմանք արտոնյալ կարգավիճակ չունենան։ Այս գաղափարի կողմնակիցներ են եղել նաև Մեծ Բրիտանիայում (22%), Իսպանիայում, Գերմանիայում (19%) և ԱՄՆ-ում (17%)։ Լեհաստանում նման կարծիք են հայտնել հարցվածների 11%-ը։

Հարցվածների 25%-ի կարծիքով` մարզիկները կարող են «արգելված» դոպինգ ընդունել։ Նման կարծիք են հայտնել հարցմանը մասնակցած իսպանացիների 31%-ը, ամերիկացիների 28%-ը և բրիտանացիների 27%-ը։ Կողմ են արտահայտվել նաև ֆրանսիացիների և իտալացիների 25%-ը, գերմանացիների 22%-ը։ Նվազագույն արդյունք է գրանցվել Լեհաստանում` 14%։

Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 7043 անձ, ընտրանքն իրականացվել է ըստ հարցվածների սեռի, տարիքի և բնակության վայրի։ Տվյալների անճշտության առավելագույն մակարդակը կազմում է +/- 3,1% ` 95% վստահության հավանականության դեպքում:

Լրահոս
0