ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Լուսադեմին Թբիլիսիի Նուցուբիձե փողոցում երթուղային միկրոավտոբուս է այրվել։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։
Այդ պահին երթուղայինում միայն վարորդն է եղել, որը, բարեբախտաբար, չի տուժել։
«Չգիտեմ` ինչն էր պատճառը։ Գազով չէր աշխատում, մեքենայում ոչինչ փոխված չէ, ամեն ինչ գործարանային է։ Ես մենակ էի մեքենայում», — ասել է երթուղայինի վարորդ Գոգի Կվարացխելիան։
Դեպքի վայրում աշխատում է պարեկային ոստիկանության անձնակազմը, մասնագետները պարզում են կատարվածի մանրամասները։
Նյութի ռուսերեն տարբերակը