00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տիեզերք, կուն-ֆու և հաղթանակ՝ դատարկ տեղում. ամեն ինչ 2017-ի կինոնորույթների մասին

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցОткрытие Музея кино на ВДНХ
Открытие Музея кино на ВДНХ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տարվա սկիզբը կինոյի ցանկացած սիրահարի համար սպասում է՝ լինի դա սիրված ռեժիսորի նորույթ, կամ անակնկալ՝ դեբյուտային կինոռումբի տեսքով: Sputnik –ի սյունյակագիր Լև Ռիժկովն, իրական գնահատողի պոռթկումով և իսկական գիտակի նրբությամբ, կպատմի տարբեր սիքվելների, պրիքվելների, սփին-օֆերի և 2017թ-ի առավել սպասված սերիալների մասին:

Sputnik, Լև Ռիժկով

Պատահում է այնպես, որ դուք կինոթատրոնում եք, պատրաստել եք պոպքորնը, և մեկ էլ՝ ֆիլմից առաջ ցուցադրում են ինչ-որ մի կինոնորույթի թրեյլեր: Իսկ դուք նստած մտածում եք. «Ոչ, ես ոչ մի դեպքում չեմ գնա դա դիտելու», կամ «դե, չգիտեմ»: Այնպես է լինում, որ առաջին իսկ կադրերից թրեյլերը գրավում է ձեզ, և դուք հասկանում եք. «Ահա այս ֆիլմն իսկապես ինձ համար է»:

Մտացածին մարտերի դաշտ

Սկսենք Հոլիվուդի նորույթներից: Եվ այսպես, ինչով մեզ կզարմացնի երազանքների համաշխարհային ֆաբրիկան 2017թ.-ին:

Ամենամասշտաբային (և, հավանաբար, գաղափարապես կարևոր) պրեմիերաներից մեկը կլինի Քրիստոֆեր Նոլանի «Դյունկերկ» ռազմական դրաման: Այն հետաքրքրիր է, որովհետև Նոլանը մեծ երևակայող է: Հիշենք՝ երազանքների ապշեցուցիչ աշխարհները «Սկիզբը» ֆիլմում:

Кинокамера - Sputnik Արմենիա
Կինո-2016. Ինչ էինք սպասում՝ ինչ եղավ

«Դյունկերկը» նվիրված է 1940թ-ի առեղծվածային իրադարձություններին, երբ անգլիացիներին հաջողվել է Լա Մանշով, գրեթե առանց կորուստների, մոտ կես միլիոն մարդ տարհանել ֆաշիստական ուժերի կողմից ավերված Ֆրանսիայից դեպի Մեծ Բրիտանիա:

Երկրորդ համաշխարհային պատերազմի բոլոր մարտերից սա, հավանաբար, ամենատարօրինակն է: Որոշ պատմաբաններ գնահատում են սա որպես բրիտանական զենքի հաղթանակ: Խորհրդային գրքերն ավելի կոշտ էին և անվանել են այն «խայտառակ փախուստ»: «Իրադարձություն, որը փոխել է աշխարհը», — այսպես են պդնում ստեղծողները: Օգտվելով առիթից՝ սյունյակի հեղինակը խորհրդակցել է պատմաբան և գրող Արմեն Գասպարյանի հետ: «Եթե օգտագործել մարզական տերմինաբանություն, ապա Դյունկերկը զուտ պայմանավորվածություն էր: 1940թ-ին դեռ դաժան կատաղի մարտական գործողություններ չէին ընթանում, և հիտլերականներն ուղղակի բաց են թողել բոլոր կողմերից շրջապատված բանակը: Եթե գերմանական հրամանատարությունը ցանկանար, ապա մի քանի հազար անգլիացիները կոչնչացվեին», — ասում է պատմաբանը:

Բայց նման ցանկություն չի առաջացել: Ինչու՞: Պատասխանը կա Հիտլերի «Մայն քամպֆ» («Իմ պայքարը») գրքում, որտեղ նա անգլիացիներին կոչում է եղբայրական ժողովուրդ: Այնուամենայնիվ, թրեյլերում պայթում են ռումբեր, խեղվում են մարդիկ, իսկ քաջարի բրիտանացի զինվորները պաշտպանվում են դատարկ տեղում:

«Դյունկերկը» արժի դիտել հանուն էֆեկտների: Բայց պետք է հաշվի առնել, որ Քրիստոֆեր Նոլանի այս ֆիլմն իրականությունից ավելի հեռու է, քան նրա նախորդ հոգեդելիկ ֆանտազիաները:

Շարունակություն՝ տասնամյակներ անց

Նոր տարին հարուստ կլինի հայտնի ֆիլմերի տարատեսակ սիքվելներով, պրիքվելներով և սփին-օֆերով: Դրանք ոչ մի դեպքում չի կարելի բաց թողնել: Ամենից առաջ, մեզ սպասում է լեգենդար և ոմանց համար սարսափելի «Օտարը» ֆիլմի շարունակությունը: Նոր ֆիլմը կցուցադրվի մայիսին և կկոչվի «Օտարը. պատգամ»: Հետաքրքիր է, որ այս անգամ ևս ռեժիսորը Ռիդլի Սքոթն է, որը 1979թ-ին նկարել է ֆիլմը:

Բացի այդ, 2017թ-ին էկրաններ կբարձրանա Ռիդլի Սքոթի «Սայրի վրայով վազողը՝ 2049» ֆանտաստիկ ֆիլմը:

Киностудия Айфильм - Sputnik Արմենիա
Մեքսիկական սերիալների հայազգի դերասանը մտադիր է գնել «Հայֆիլմը»

Մյուս շարունակությունը, նույնպես հեղինակային, նկարվել է առաջինից քառորդ դար հետո: Թեև սա ֆիլմ չէ, այլ հեռուստասերիալ, ոչ մի կինոգետ չի կարող անտարբեր անցնել այս նորույթի կողքով, որովհետև նոր տարում մեզ սպասում են Դևիդ Լինչի «Թվին Փիքսի» նոր սերիաները, իսկ «Ո՞վ է սպանել Լորա Փալմերին» հարցը կրկին արդի կլինի:

Հետապնդումների ու կրակոցների աղմուկ

Հիմա սիքվելների մասին, որոնք սյունյակագիրը չի պատրաստվում դիտել, բայց հանուն արդարության պետք է անդրադառնա դրանց: Փետրվարին մենք կտեսնենք «Ջոն Ուիք 2» ոստիկանական մարտաֆիլմը, որի գլխավոր դերում հանդես է գալիս Քիանու Ռիվզը:

Մարտին էկրաններ կբարձրանա սուպերհերոս Ռոսոմախայի մասին սադիստական կինոկոմիքսների հերթական շարունակությունը՝ Հյու Ջեքմանի և «X մարդկանց» կատարմամբ: Ֆիլմը կոչվում է «Լոգան»:

Ապրիլին կցուցադրվի 8-րդ «Ֆորսաժը»: Նոր ֆիլմում նկարվել են Շարլիզ Թերոնը, Վին Դիզելը, Ջեյսոն Սթեթհեմը: Անկեղծ ասած՝ հաստատ չեմ դիտի 8-րդ մասը, բայց շատերին, հատկապես, ավտոսիրահարներին ֆիլմը կարող է դուր գալ: Այնպես որ, պատրաստվեք ապրիլյան պրեմիերային:

Հումանոդիներ Չերտանովոյում և կուն-ֆուն Բատիի հետ

Իսկ ինչո՞վ կուրախացնեն մեզ ռուսական կինոգործիչները: Հունվարին վարձույթի դուրս կգա Ֆյոդոր Բոնդարչուկի «Ձգողականություն» նոր ֆիլմը: Նախագծի վրա ծախսվել է կես միլիարդ ռուբլի: Զարմանահրաշ հատուկ էֆեկտների օգնությամբ մեզ կպատմեն Մոսկվայի Չերտանովո շրջանում թռչող ափսեի վայրէջքի մասին: Բլոքբասթերի նկարահանումներն ընթացել են Մոսկվայի մի քանի շրջաններում, գործարկվել է նաև բանակը: Մենք դեռ կտեսնենք, թե ինչ է ստացվել այս ամենի արդյունքում, բայց ֆիլմի կարգախոսը՝ «Երկիրը՝ երկրի բնակիչներին», արդեն կասկած է հարուցում:

Кинокамера - Sputnik Արմենիա
Գևորգյան. կինոարտադրությունը 2 տեսակ է դարձել` «հեղինակային» և «առևտրային»

Այս ֆիլմին բյուջեով մի քիչ է զիջում «Լեգենդ Կոլովրատի մասին» 13-րդ դարի պատմական բլոքբասթերը:

Սա երիտասարդ ռյազանցի մարտիկի պատմություն է, որը փոքր ջոկատի հետ դիմակայել է Բատիի զորքերին: Դժվար է ասել, թե իրականում նման հերոս է եղել է, թե ոչ: Վասիլի Յանի «Բատի» գրքում Եվպատի հերոսի մասին շատ է խոսվում, իսկ ահա Բորիս Ակունինը կասկածում է, որ նա գոյություն է ունեցել: Ֆիլմում Եվպատիի դերը խաղում է Իլյա Մալակովը, որը երիտասարդ է, գեղեցիկ, տիրապետում է կուն-ֆուի և, դատելով թրեյլերից, այկիդոյի:

Բլոքբասթերներ տիեզերագնացության օրվա առթիվ

Ապրիլին տեղի կունենան երկու վիթխարի տիեզերական պրեմիերաներ:

Դրանցից մեկը կոչվում է «Սալյուտ 7» և նվիրված է 1985թ-ի իրադարձություններին, երբ խորհրդային ուղեծրային կայանը կորցրել էր կառավարումը: Այդ ժամանակ տեղի է ունեցել չկառավարվող օբյեկտի հետ ծայրակցում. համաշխարհային փորձում մինչ այժմ նման բան տեղի չի ունեցել: Ֆիլմի ռեժիսորն է Կլիմ Շիպենկոն, գլխավոր դերերում հանդես են գալիս Վլադիմիր Վդովիչենկոն և Պավել Դերեվյանկոն:

Տիեզերագնացության օրը կցուցադրվի «Առաջինների ժամանակը» ֆիլմը օդաչու-տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի մասին, որը 1965թ-ին պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել բաց տիեզերք, իսկ հետո ձեռքի ռեժիմով իջեցրել տիեզերանավը:

Ֆիլմում խաղում են Եվգենի Միորոնվը և Կոնստանտին Խաբենսկին: Ֆիլմերը կցուցադրվեն գրեթե միաժամանակ: Ակնհայտ է, որ երկու տիեզերական նախագծերի ամենաօբյեկտիվ դատավորը կլինի հանդիսատեսը, որը և «կքվեարկի» (կամ «չի քվեարկի») ռուբլիով:

Նյութի ռուսերեն տարբերակը

 

Լրահոս
0