20:11 18 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Դոնալդ Թրամփ

Թրամփի հաղթանակը պառակտման «շարժիչ ուժ» է ամերիկյան հասարակությունում

Brendan Smialowski / AFP
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
19 0 0

ԱՄՆ–ի նախագահական ընտրությունների արդյունքների վրա Ռուսաստանի հնարավոր ազդեցության մասին բանավեճերը Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շարունակվում են։

Ա. Իլյաշենկո, Sputnik.

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նկատել է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունների զեկույցում այդ հարցի վերաբերյալ ոչ մի ապացույց չի ներկայացվել. «Բացարձակ ոչ մի բանով չհիմնավորված բարձրագոչ մեղադրանքները հնչում են բավական սիրողական, զգացմունքային մակարդակով, որը հազիվ թե կիրառելի է հատուկ ծառայությունների պրոֆեսիոնալ աշխատանքում։ Մենք նախկինի նման չգիտենք, թե ինչ տվյալներ ունեն նրանք, ովքեր հանդես են գալիս նման մեղադրանքներով»։

ԱՄՆ պետդեպարտամենտն իր պաշտոնական ներկայացուցչի` Ջոն Քիրբիի շուրթերով «ռուս հաքերների» մասին ապացույցների բացակայությունը բացատրել է իրենց աղբյուրները և մեթոդները գաղտնի պահելու ամերիկյան հատուկ ծառայությունների ձգտումով։ Միաժամանակ, ԱՄՆ-ում Թրամփի հակառակորդներն ուժեղացնում են կասկածների մթնոլորտը։

«Դոնալդ Թրամփը «պուտինյան ամերիկյան նախագահ» է, նա ակնհայտորեն Պուտինի ընտրությունն է և, հավանաբար, նրա «զավակը», գրում է «Նյու Յորք թայմսի» սյունակագիր Charles M. Blow-ն։ Հեղինակը ձևակերպում է նաև իր հրապարակման նպատակները. «Պարոն Թրամփ, ձեր հաղթանակը կեղտոտ է, ձեր լեգիտիմությունը՝ հարցի տակ»։

Սակայն եթե ընդունել, որ դա այդպես է, ապա ստացվում է, որ դեմոկրատները Թրամփին վատ ժառանգություն են թողել` պետություն, որտեղ մյուս պետության ղեկավարը հաքերների օգնությամբ կարող է փոխել հասարակական կարծիքը և ազդել նախագահական ընտրությունների արդյունքների վրա։ Զեկույցը պատրաստած ամերիկյան հետախուզական հանրությունը փորձում է խուսափել նման հետևություններից։ Հենց այդ պատճառով զեկույցում նշվում է. «Մենք չենք անցկացրել 2016թ.-ի ընտրությունների արդյունքների վրա ռուսների ազդեցության հետազոտություն։ ԱՄՆ հետախուզական հանրությանը հանձնարարվել է կատարել արտասահմանյան դերակատարների մտադրությունների, հնարավորությունների և գործողությունների դիտարկում, այն չի վերլուծում ԱՄՆ-ում քաղաքական գործընթացները կամ ամերիկյան հասարակական կարծիքը»։

ԱՄՆ-ում սոցիալական անհավասարությունը (շատ առումներով դա է հանգեցրել Թրամփի հաղթանակին) հիմա ուղեկցվում է կողմնակիցների և հակառակորդների միջև քաղաքական պառակտմամբ, ինչպես նաև ԶԼՄ-ների, հետախուզական հանրության, մտավորականության, փոքրամասնությունների հետ նոր նախագահի դիմակայությամբ։

Պարզ չէ նաև բիզնեսի արձագանքը, օրինակ՝ ավտոընկերությունների, որոնք գլոբալիզացման քաղաքականություն են վարում, ինչին դեմ է Թրամփը։ Անկայունության բոլոր այս գործոնները գտնվում են ԱՄՆ-ի թե՛ դաշնակիցների, թե՛ մրցակիցների` Ռուսաստանի, Չինաստանի, Եվրամիության, Ճապոնիայի, տեսադաշտում։

Երկու կողմերի համար էլ կարևոր է, թե ինչպես կպատասխանի Թրամփը նախագահի պաշտոնում իր օրինականության վերաբերյալ հարձակումներին։ Ստեղծված իրավիճակը կայունություն չի բերում միջազգային հարցերում։ Ավելի շուտ՝ հակառակը։

Версия материала на русском языке

Գլխավոր թեմաներ