00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանի հայերը լուծել են Հալեպի բնակչության հացի խնդիրը

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցСитуация в Алеппо
Ситуация в Алеппо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այն հինգ տարիների ընթացքում, երբ Սիրիայի Հալեպ քաղաքում շարունակվում էին ռազմական գործողությունները, Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը գործել բնականոն ռեժիմով, քանի որ Հայաստանի ղեկավարությունը որոշում է ընդունել ոչ մի դեպքում չդադարեցնել հյուպատոսարանի աշխատանքը:

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik, Արման Վանեսքեհյան. Հալեպում, պատերազմի սկզբում, ապրում էր ավելի քան 100 հազար հայ, և ռազմական գործողությունների կիզակետում հայտնված մարդիկ հույսը դրել էին հայ դիվանագետների վրա՝ այդ դժոխքից դուրս գալու, իրենց ընտանիքներին ու երեխաներին փրկելու համար:

Դրանք ծանր տարիներ էին նաև հայ դիվանագետների համար, նրանք աշխատում էին հյուպատոսարանում: Երբեմն, ռազմական գործողությունները ծավալվում էին շեմից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, իսկ ռումբերն ու ականները պայթում էին հենց հյուպատոսարանի պատերի հետևում:

© Sputnik / Asatur YesayantsՏիգրան Գևորգյան
Тигран Геворгян в гостях у радио Sputnik Армения  - Sputnik Արմենիա
Տիգրան Գևորգյան

Հալեպում Հայաստանի Հանրապտության գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը Sputnik Արմենիային պատմեց, թե այդ տարիներին ինչ պայմաններում են աշխատել հյուպատոսարանի աշխատողները, հյուպատոսական ծառայություններ տրամադրել մարդկանց, որոնք ցանկացել են հեռանալ ռազմական գործողություններից թատերաբեմից, դուրս հանել ընտանիքներին: Նրան հաջողվել է մի քանի օրով ժամանել հայրենիք՝ Հայաստան:

Հայաստանի քաղաքացիությունը և անձնագիրը

«Հիմա, երբ Հալեպ քաղաքն ազատագրվել է, իհարկե, ավելի հեշտ է և անվտանգ, — սկսեց պատմել գլխավոր հյուպատոսը: «Այժմ ռազմական գործողությունների ճակատը բավական հեռու է գտնվում, փողոցներում պատահական կրակոցների և անսպասելի մարտական բախումների վտանգ չկա: Ճիշտ է, Հալեպի ամբողջ նահանգի մասին խոսելն առայժմ վաղ է, սակայն բուն քաղաքում բավական հանգիստ է:

Իսկ մարտական գործողությունների ժամանակ հյուպատոսարանի անձնակազմի համար իսկապես շատ բարդ էր: Պատկերացնու՞մ եք, մի քանի քայլ այն կողմ իսկական պատերազմ էր ընթանում, այն էլ՝ մի քանի տարի: Իսկ հայ դիվանագետներն այդ ընթացքում հսկայածավալ աշխատանք են կատարել:

СПУТНИК_Мирные жители с мешками и сумками возвращаются домой в разрушенный Алеппо - Sputnik Արմենիա
Հալեպցիները պայուսակներով վերադառնում են տուն ` ավերված Հալեպ

Նրանք սպասարկել են հայ ընտանիքներին, որոնք ցանկացել են հեռանալ Հայաստան, ձևակերպել փաստաթղթերը, տրամադրել ՀՀ անձնագրեր (երկրի կառավարությունը որոշում էր կայացրել քաղաքացիություն տրամադրել հենց Սիրիայում):

Հիմա, ժամանակացույցի համաձայն, հյուպատոսարանի անձնակազմը երեք ամիսը մեկ մեկնում է հյուսիսային կամ ծովափնյա շրջաններ՝ Լաթաքիա, Տարտուս, Քեսաբ, չնայած առկա է տեղաշարժվելու վտանգ, քանի որ ճանապարհները մոտ են մարտական գործողությունների գոտուն: Այնտեղ, որտեղ բնակվում են կամ ժամանակավորապես հաստատվել են հայ ընտանիքներ՝ տարհանվելով կամ փախչելով մարտական գործողությունների գոտուց, սպասում են, թե հայկական հյուպատոսարանը երբ կպատրաստի փաստաթղթերը, և նրանք կկարողանան տեղափոխվել Հայաստան»:

Հյուպատոսարանի մարդասիրական սխրագործությունը

Ինչպես նշում է պարոն Գևորգյանը, Դամասկոսում դեսպանատունը և Հալեպում հյուպատոսարանն, առաջին հերթին կոչված են ցույց տալ մարդկանց, որ հայրենիքը չի մոռացել նրանց մասին, որ Հայաստանը հիշում է իր զավակներին և պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ՝ պատերազմի ծանր պայմաններում հայտնված մարդկանց օգնելու համար: Ամենապատասխանատու պահին, երբ կատաղի մարտեր էին ընթանում Հալեպն ազատագրելու համար, Հայաստանից առաքված մարդասիրական բեռները մարդկանց համար վկայություն էին, որ Հայաստանը պատրաստ է օգնել նրանց մինչև վերջ:

Իրականում, Հայաստանն առաջինն է օգնության ձեռք մեկնել Ռուսաստանին այն պահին, երբ Հալեպում մարդասիրական աղետ էր հասունանում: Քաղաքը դեռ չէր ազատագրվել: Այսպես կոչված «չափավոր ընդդիմության» զինված ջոկատները և ահաբեկչական կազմակերպությունները պայքարում էին քաղաքի կենտրոնական շրջանների յուրաքանչյուր քառակուսի մետրի համար: Իսկ պաշտոնական Երևանն արդեն երկու անգամ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի միջոցով Հմեյմիմի ռազմակայան էր ուղարկել մարդասիրական բեռներ (յուրաքանչյուրը՝ 20 տոննա): Դրանց մեջ եղել է սնունդ, տաք հագուստ, առաջին անհրաժեշտության այլ պարագաներ:

Армения отправляет гуманитарную помощь в Сирию - Sputnik Արմենիա
Հայաստանից Սիրիա մեկնեց հումանիտար օգնությամբ երկրորդ ինքնաթիռը

Գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը հյուպատոսարանի անձնակազմի հետ դիմավորել, ընդունել և ուղեկցել է բեռը նշանակման կետ: Ընդ որում, հյուպատոսը հատուկ շեշտում է, որ Քեսաբում կամ Լաթաքիայում մարդասիրական փաթեթները բաժանել են թե' հայերին, թե' արաբներին, թե' ալավիներին: «Ինչ տարբերություն, — ասում է հյուպատոսը,- հայերը, մարդասիրական օգնություն ստանալով Հայաստանից, այն բաժանում են իրենց հարևաններին ևս»:

Այդ օրերին հյուպատոսարանի աշխատակիցները լուրջ աշխատանք են տարել, քանի որ պետք էր պայմանավորվել և հայ համայնքի ղեկավարության փոխարեն բաժանել ստացած օգնությունը: Ավելին, ստացված բեռի մեծ մասն անհրաժեշտ էր ուղղորդել Հմեյմիմից Հալեպ: Այդ հարցում, իհարկե, օգնել են ռուս զինվորականները: Նրանց աջակցությամբ մարդասիրական բեռի մեծ մասը հասցվել է քաղաք, որտեղ դեռ ընթանում էին ռազմական գործողություններ:

«Դուք պետք է տեսնեիք, թե ինչ ոգևորությամբ էին դիմավորում Հայաստանից Հալեպ ուղարկված մարդասիրական բեռը: Մարդիկ հիանալի հասկանում էին, որ այդքան կարևոր չէ, թե ինչից է կազմված բեռն, այլ կարևորն այն է, որ հենց հայկական դրոշով բեռնատարները մտել են հայաբնակ Վիլլաներ թաղամաս: Իհարկե, բեռը տեղին էր և ժամանակին, քանի որ քաղաքում ընթացող ռազմական գործողությունների պատճառով իրավիճակն իսկապես չափազանց ծանր էր», — պատմում է Գևորգյանը:

Армения отправляет гуманитарную помошь в Сирию - Sputnik Արմենիա
Հայաստանն օգնում է Սիրիայի բոլոր կարիքավոր բնակիչներին

Դե ինչ, հավանաբար պետք է հատուկ նշել, որ Հայաստանն առաջին երկրներից էր, որն օգնության ձեռք է մեկնել Հալեպի բնակիչներին և ռուսական ՌՏՈՒ հրամանատարությանը, որոնք մինչև հիմա կրում են մարդասիրական օգնություն ցուցաբերելու հիմնական բեռը: Երբ քաղաքը դեռ լիովին չէր ազատագրվել, Բելառուսը ևս մարդասիրական օգնություն է ուղարկել: Ազատագրումից հետո խմբաքանակ է ուղարկել նաև Ղազախստանը:

«Պետք է հատուկ նշել ակցիայի կարևորությունը, որը վերջերս անցկացրել են Ռուսաստանի հայկական համայնքի ներկայացուցիչները», — շարունակում է պատմել Տիգրան Գևորգյանը: «Ռուսաստանի հայերի հավաքած միջոցների շնորհիվ գնվել և Սիրիա է ուղարկվել հարյուր տոննա բարձրակարգ ալյուր: Բեռան մի մասն ուղարկվել է Քեսաբ, մնացածը՝ Հալեպ: Ստացած ալյուրի զգալի մասը մենք հանձնել են Հալեպի քաղաքապետարանին: Թեև բեռն ուշ երեկոյան է հասել քաղաք, համապատասխան քաղաքային ծառայություններն այնպես կազմակերպված են գործել, որ արդեն առավոտյան Հալեպի հացի փռերում անվճար հաց է բաժանվել: Քաղաքում հացի խնդիր կար, և Ռուսաստանի հայերը բառացիորեն լուծեցին այդ խնդիրը»:

Русская версия

Լրահոս
0