00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վալովայա. 2016 թվականին ԵՏՄ երկրներում ՀՆԱ–ի աճը կազմել է 0,3%

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցТатьяна Валовая
Татьяна Валовая - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) 2016 թվականի աշխատանքների արդյունքները Մոսկվա–Աստանա–Երևան–Մինսկ մուլտիմեդիոն մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է ԵՏՀ ինտեգրման և մակրոէկոնոմիկայի Կոլեգիայի (նախարարի) անդամ Տատյանա Վալովայան։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) ամփոփել է ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանի և նոր գործընկերների ղեկավարությամբ տարվա գործունեության արդյունքները, Մոսկվա-Աստանա-Երևան-Մինսկ մուլտիմեդիոն մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԵՏՀ ինտեգրման և մակրոէկոնոմիկայի Կոլեգիայի (նախարարի) անդամ Տատյանա Վալովայան։

Նրա խոսքով` 2016 թվականը ԵՏՀ-ի աշխատանքի առաջին տարին էր, իսկ այն բավականին բարդ տարի էր։

«Միջազգային տնտեսական կոնյունկտուրան, ինչպես նաև տնտեսական իրավիճակն աշխարհում նախկինի պես վատը չէր, սակայն, այնուամենայնիվ, 2016 թվականին մենք բավական հուսադրող ազդանշաններ ստացանք։ Տնտեսական արդյունքներն ընդհանուր առմամբ 2016 թվականին զգալիորեն ավելի լավն էին, քան 2015 թվականին», — ասել է Վալովայան։

Флаги стран ЕАЭС. ЕЭС - Sputnik Արմենիա
ԵՏՄ անդամակցություն. Հայաստանը բարելավել է արտաքին առևտրի ցուցանիշները

Նա անդրադարձել է ԵՏՄ-ի ՀՆԱ-ին, որը 2016 թվականին, փորձագետների գնահատականների համաձայն, 2015 թվականի համեմատ կրճատվել է 0,3%-ով։ 2015 թվականին ՀՆԱ-ն կրճատվել էր 2,5%-ով։

«Ուրախալի է, որ 2016 թվականին ՀՆԱ-ի ցուցանիշները կրճատվել են միայն երկու մասնակցի մոտ` Բելառուսի և Ռուսաստանի, իսկ մյուս պետությունների մոտ աճ է նկատվել։ Կանխատեսումները ցույց են տալիս, որ 2017 թվականին աճ կգրանցվի Միության բոլոր պետություններում», — նշել է Կոլեգիայի անդամը։

Ինչ վերաբերում է արդյունաբերության ցուցանիշներին, Վալովայայի խոսքով, այս տարի ամբողջ միության կտրվածքով դրական դինամիկա է արձանագրեվել։ Արդյունաբերական արտադրության աճը կազմել է 0,2%։ Անցյալ տարի 3,4-տոկոսանոց անկում էր նկատվել։

«Հետաքրքիր է` երբ մենք նայում ենք տարբեր երկրների մակարդակով, արդյունաբերական արտադրանքի աճը, օրինակ, Հայաստանում 2016 թվականին կազմել է 6,9%։ Սա մենք կապում ենք ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ», — ասել է Վալովայան։

Նա ներկայացրել է նաև գյուղատնտեսական արտադրանքի վիճակագրությունը, 2015 թվականի դրական շարժը իր շարունակությունն է ստացել 2016 թվականին, գյուղմթերքի արտադրության աճը ԵՏՄ երկրներում կազմել է 3,2%։

«Սա մեզ հիմք է տալիս հաջորդ տարի դրական արդյունքներ ակնկալելու։ Ինչո՞ւ մենք տնտեսական աճի հնարավորություն ունենք։ Որովհետև 2015-2016 թվականներին մենք ակտիվորեն պահում էինք մակրոտնտեսական կայունությունը։ Այս հարցը բազմիցս քննարկել են ԵՏՄ երկրների վարչապետերը։

Հատկանշական է, որ Միության ինֆլյացիան կազմել է 6%։ Սա բավականին ցածր ցուցանիշ է` 2015 թվականի դեկտեմբերի համեմատ, երբ այդ թիվը կազմում էր 12,4%։ Ինֆլյացիայի տեմպերը մեզ մոտ կրճատվեցին շուրջ երկու անգամ, իսկ դա կայուն տնտեսական զարգացման ապագա գրավականն է։ Վալովայան հայտնեց նաև, որ համատեղ առևտրի մակարդակը 2016 թվականին կրճատվել է 10,8%, —ով, իսկ 2015 թվականին` 30,4%-ով։ Ընդ որում, անցյալ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում (ԵՏՄ բոլոր երկրներից) աճի տեմպերը կազմել են 156%։

Русская версия

Լրահոս
0