Վեներան և Յուպիտերը հունիսի վերջին կդառնան երկնքի ամենավառ լուսատուները

 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արեգակնային համակարգի Վեներա և Յուպիտեր մոլորակները հունիսի վերջին կդառնան Լուսնից հետո ամենավառ գիշերային օբյեկտները, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Sky & Telescope–ին։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի-Sputnik. Արեգակնային համակարգի Վեներա և Յուպիտեր մոլորակները հունիսի վերջին կդառնան Լուսնից հետո ամենավառ գիշերային օբյեկտները, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Sky & Telescope–ին։

Հունիսի սկզբին այդ երկու մոլորակները երևացել են երկնքում միմյանցից մոտ 20 աստիճան անկունային տարածության վրա։ Սկսած հունիսի 19–ից գիշերային երկնքի արևմտյան մասում հնարավոր կլինի տեսնել Վեներան և մի փոքր բարձր` Յուպիտերը, իսկ հունիսի 20–ին այդ մոլորակներին տեսանելիորեն շատ կմոտենա Լուսինը։

Պետք է միաժամանակ հիշել, որ այդ պահին Լուսինը Երկրից կլինի մոտ 400 հազար կիլոմետր հեռավորության վրա, Վեներան` 90 միլիոն կիլոմետր հեռավորության, իսկ Յուպիտերը` 890 միլիոն կիլոմետր հեռավորության վրա։

«Էլ ավելի հետաքրքիր իրադարձություն տեղի կունենա հունիսի 30–ին, երբ Վեներան և Յուպիտերն այնքան մոտ կլինեն միմյանց, որ երեկոյան երկնքում կրկնակի փայլուն աստղի տեսք կունենան, որը կարելի կլինի հայացքից փակել պարզած ձեռքի մատի ծայրով»,– ասվում է հաղորդման մեջ։

Աստղային երկնքում մոլորակների դասավորվածության մանրամասն սխեմը կարելի է դիտել հատուկ ստեղծած դիագրամով։ —0-

Լրահոս
0