Թուրքիայի խորհրդարանի խոսնակի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում հաղթողին չի գրանցվել

© Sputnik / Дмитрий Виноградов / Անցնել մեդիապահոցПредвыборная агитация перед парламентскими выборами в Турции
Предвыборная агитация перед парламентскими выборами в Турции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԶԿ խոսնակի պաշտոնի թեկնածու, Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազը քվեարկության երկրորդ փուլում ստացել է 256 ձայն, ԺԿ թեկնածու Դենիզ Բայկալը` 128, ԱՇԿ թեկնածու Էքմելեդին Իհսանօղլուն` 80, ԱԺԿ թեկնածու Դենգիր Միր Մեհմետ Ֆիրաթը` 80։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի– Sputnik. Թուրքական խորհրդարանի խոսնակի պաշտոնում չորս թեկնածուներից ոչ մեկը, որի ընտրությունները տեղի են ունեցել երեքշաբթի, երկրորդ փուլի արդյունքներով չի հավաքել պատգամավորների ձայների անհրաժեշտ քանակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով խորհրդարանի հաշվիչ հանձնաժողովին։

Հունիսի 7–ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է չափավոր պահպանողական Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ)` ստանալով ընտրողների ձայների 40,8 տոկոսը և 258 տեղ խորհրդարանում։ Սակայն նա կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը և չի կարող միայնակ կառավարություն ձևավորել։

Ձախակողմյան Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺԿ) ստացել է ձայների 25 տոկոսը և 132 տեղ խորհրդարանում, ազգայնական Ազգային շարժում կուսակցությունը (ԱՇԿ) և քրդամետ Ազգերի ժողովրդավարություն կուսակցությունը (ԱԺԿ)` 80–ական տեղ։

ԱԶԿ խոսնակի պաշտոնի թեկնածու, Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազը քվեարկության երկրորդ փուլում ստացել է 256 ձայն, ԺԿ թեկնածու Դենիզ Բայկալը` 128, ԱՇԿ թեկնածու Էքմելեդին Իհսանօղլուն` 80, ԱԺԿ թեկնածու Դենգիր Միր Մեհմետ Ֆիրաթը` 80։

Թուրքական սահմանադրության համաձայն, խոսնակի ընտրություններն անցկացվում են գաղտնի քվեարկությամբ։ Ընտրությունների առաջին և երկրորդ փուլերում, որոնք տեղի են ունեցել երեքշաբթի, խոսնակ ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա խորհրդարանի անդամների ձայների երկու երրորդը` 367 ձայն 550–ից։

Քանի որ թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել ստանալ այդքան ձայն, չորեքշաբթի կկայանան երրորդ և, անհրաժեշտության դեպքում, ընտրությունների չորրորդ փուլերը, որոնց ժամանակ խոսնակի պաշտոնում ընտրվելու համար թեկնածու  պետք է ստանա խորհրդարանականների մեծամասնության աջակցությունը` 276 ձայն։

Լրահոս
0