ՌԴ–ն ՄԱԿ ԱԽ–ում մտցրել է Բոսնիա և Հերցեգովինայի մասին բանաձևի նախագիծ

© Sputnik / Дмитрий Астахов / Անցնել մեդիապահոցСаммит государств – членов Совета Безопасности ООН по ядерному разоружению и нераспространению
Саммит государств – членов Совета Безопасности ООН по ядерному разоружению и нераспространению - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում մտցրել է Բոսնիա և Հերցեգովինայի մասին բանաձևի ավելի հավասարակշիռ, կողմերի հաշտեցմանն ուղղված նախագիծ։.

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 1–Sputnik. Ռուսաստանի ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում ներառել է Բոսնիա և Հերցեգովինայի մասին բանաձևի նախագիծ, որն ուղղված է կողմերի հաշտեցմանը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՄԱԿ–ին կից ՌԴ մշտական ներկայացուցչի մամուլի քարտուղար Ալեքսեյ Զայցևը։

Ինչպես ՄԱԿ–ում Զայցևը հաղորդել է լրագրողներին, Ռուսաստանի ներմուծած Բոսնիա և Հերցեգովինայի մասին բանաձևի այլընտրանքային օրինագիծն «ավելի հավասարակշռված է, ուղղված կողմերի հաշտեցմանը, այլ ոչ թե Բոսնիա և Հեցեգովինայում լրացուցիչ բաժանարար գծերի ստեղծմանը»։

Զայցևը «նպատակահարմար» չի համարել փաստաթղթի մանրամասների և դրական հիմնական դրույթների բացահայտումը։

Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ Սրեբրենիցայի մասին բանաձևի նախագիծը ՄԱԿ ԱԽ–ը պետք է քննարկի  հուլիսի 7–ին` այս քաղաքում ողբերգական իրադարձությունների 20–ամյակից չորս օր առաջ։ Փաստաթուղթը Սրեբրենիցայում 1995թ.–ին 8 հազար բոսնիացի մահմեդականների սպանությունը որակավորում է որպես ցեղասպանություն։ Ինչպես համարել են սերբական ԶԼՄ–ները, «ցեղասպանություն» բառն օգտագործվում է տեքստում 35 անգամ, իսկ «հաշտեցում»` ընդամենը 3։

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել է, որ ՄԱԿ ԱԽ–ում Սրեբրենիցայի մասին ներկայացված բանաձևը հրահրում է լրացուցիչ միջէթնիկական բախումներ Բալկաններում։

Բոսնիա և Հերցեգովինան 1992թ–ին հայտարարել է Հարավսլավիայի կազմից դուրս գալու մասին, որից հետո հանրապետությունում սկսվել է պատերազմ բոսնիացի մահմեդականների, սերբերի և խորվաթների մասնակցությամբ, որը շարունակվել է մինչև 1995թ.։ Բոսնիական պատերազմի զոհեր է դարձել շուրջ 100 հազար մարդ։

Լրահոս
0