Համաշխարհային բանկն Ուզբեկստանին 305 մլն դոլարի վարկ կտրամադրի

© Sputnik / Виктор Чернов / Անցնել մեդիապահոցГород Ташкент
Город Ташкент - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Համաշխարհային բանկն Ուզբեկստանին կտրամադրի նաև 105 մլն դոլարի լրացուցիչ միջոցներ` Բուխարայի և Սամարղանդի կոյուղու ցանցերի վերականգնման նախագծի իրականացման համար։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի– Sputnik. Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել Ուզբեկստանի կառավարությանը 305 մլն դոլարի երկու վարկերի տրամադրումը, հինգշաբթի «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել են Ուզբեկստանում ՀԲ–ի ներկայացուցչությունից։

Մասնավորապես, ՀԲ–ն հավանություն է տվել 200 մլն դոլարի վարկի տրամադրումը 300 կմ երկարություն ունեցող ավտոճանապարհների վերակառուցման համար։ Նախագիծը կավարտվի 2021 թ.–ի սեպտեմբերին։

ՀԲ–ն Ուզբեկստանին կտրամադրի նաև 105 մլն դոլարի լրացուցիչ միջոց` Բուխարայի և Սամարղանդի կոյուղու ցանցերի վերանորոգման նախագծի իրականացման համար։ Բանկը 2009 թ.–ին երկրի կառավարությանն այս նախագծի իրականացման համար տրամադրել էր 55 մլն դոլարի վարկ։

Երկու վարկերը կտրամադրվեն Զարգացման միջազգային ասոցիացիայի (ներառված է ՀԲ–ի խմբում) միջոցների հաշվին։ Վարկերը տրամադրվում են 25 տարով` 5 տարի արտոնյալ ժամանակահատվածով։

Ուզբեկստանը ՀԲ–ի անդամ է դարձել 1992 թ.–ին։ Բանկն Ուզբեկստանին տրամադրել է մոտ 1,8 մլրդ դոլարի վարկեր և փոխառություններ` սեփականաշնորհման, ֆինանսական հատվածի զարգացման, գյուղատնտեսության արդիականացման, էլեկտրաէներգետիկայի, սոցիալական ենթակառուցվաքծի բարելավման, առողջապահության, կրթության ոլորտներում նախագծերի իրականացման համար։

Լրահոս
0