ՀՀ սփյուռքի նախարարը Սիլվա Գույումջյանին է հանձնել ՀՀ նախագահի շնորհված պարգևը

© SputnikЕреван
Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախօրեին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Պոլսի Ազգային կենտոնական վարժարանի տնօրեն Սիլվա Գույումջյանին և նրա ամուսնուն` «Արաս» հրատարակչության նախկին խմբագրապետ Արտաշես Մարկոսյանին:

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 2. –Sputnik. Նախօրեին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Պոլսի Ազգային կենտոնական վարժարանի տնօրեն Սիլվա Գույումջյանին և նրա ամուսնուն` «Արաս» հրատարակչության նախկին խմբագրապետ Արտաշես Մարկոսյանին:

ՀՀ սփյուռքի նախարարը Սիլվա Գույումջյանին հանձնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2014թ. սեպտեմբերի 17-ի հրամանագրով շնորհված պարգևը` «Մովսես Խորենացի» շքանշանը:

«Ավելի քան 35 տարի ղեկավարելով Ազգային կենտրոնական վարժարանը` Դուք Ձեր նշանակալի ավանդն եք բերել հայապահպանության կարևորագույն գործին», — նշել է գերատեսչության ղեկավարը:

Նախարար Հակոբյանը բարձր  է գնահատել Սիլվա Գույումջյանի գործունեությունը` 130-ամյա Ազգային կենտրոնական վարժարանի ավանդույթների պահպանման և զարգացման գործում:

«Ազգային վարժարանն են ավարտել անվանի հայ մտավորականներ Արշակ Չոպանյանը, Հրաչյա Աճառյանը, Միսաք Մեծարենցը, Վահան Թեքեյանը, Հակոբ Մնձուրին և այլք: Ազգապահպան այս պատվաբեր գործի իսկական շարունակողն այսօր տիկին Սիլվա Գույումջյանն է: Այսօր վարժարանն ունի 222 սան: Բոլոր տարիների շրջանավարտներն էլ հայերենի և Հայոց պատմության մասին լիարժեք գիտելիքներով ավարտում են կրթօջախը, և նրանց 90 տոկոսն ընդունվում են տարբեր բուհեր», — նշեց նախարար Հրանուշ Հակոբյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և պարգևի համար` Սիլվա Գույումջյանը նշեց, որ միայն իր նախորդներից ժառանգած մեծ գործի շնորհիվ է, որ այսօր ինքը ստանում է այս շքանշանը: «Սա միայն իմ պարգևը չէ, սա վարժարանի ողջ ուսուցչական կազմի շքանշանն է»:


Լրահոս
0