Լյուքսեմբուրգի ԱԳՆ. ԵՄ–ն կարող է ժամկետից շուտ վերանայել ՌԴ դեմ պատժամիջոցները

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցФлаги Евросоюза в Берлине
Флаги Евросоюза в Берлине - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եվրամիությունը կարող է վերանայել ՌԴ դեմ պատժամիջոցները սահմանված ժամկետից շուտ, եթե Ուկրաինայի վերաբերյալ Մինսկի պայմանավորվածությունները կատարվեն, ասել է Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավար Ժան Ասելբորնը։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 3.Sputnik. Եվրամիությունը կարող է վերանայել ՌԴ դեմ պատժամիջոցները սահմանված ժամկետից շուտ, եթե Ուկրաինայի վերաբերյալ Մինսկի պայմանավորվածությունները կատարվեն, ասել է Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավար Ժան Ասելբորնը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Եթե մինսկյան համաձայնությունները կատարվեն, ապա 2015թ.–ի դեկտեմբերի 31–ից` առանցքային ամսաթվից հետո պատժամիջոցները կարող են վերանայվել։ Եթե մենք իրական առաջընթացի հասնենք մինչ այդ ամսաթիվը Մինսկ–2–ի իրականացման մեջ, մենք կարող ենք մտածել պատժամիջոցների հեշտացման կամ վերացման մասին»,– ասել է Ասելբորնը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսում։

Լրահոս
0