Մնջախաղի պետական թատրոնն արժանացել է Բելգրադում կայացած փառատոնի ոսկե մեդալի

© SputnikЕреван
Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Աթոռի ոգին» մոնոներկայացումը ոսկե մեդալ է բերել Մնջախաղի պետական թատրոնին Բելգրադում կայացած «Միմոդրամայի և մնջախաղի միջազգային փառատոնի» ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի–Sputnik. Մնջախաղի պետական թատրոնն արժանացել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում հունիսի 25–28–ը կայացած «Միմոդրամայի և մնջախաղի միջազգային փառատոնի» ոսկե մեդալին, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։

Մնջախաղի պետական թատրոնը փառատոնին հանդես է եկել «Աթոռի ոգին» մոնոներկայացումով:

«Հուլիսի 28-ին տեղի է ունեցել փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ, մնջախաղի պետական թատրոնը՝ «Մնջախաղ» անվանակարգում արժանացել է ոսկե մեդալի», – նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ըստ մամուլի ծառայության տեղեկատվության` «Աթոռի ոգին» ներկայացումն արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և մասնագիտական հանձնաժողովի բարձր գնահատականին։ Փառատոնին Մնջախաղի պետական թատրոնի մասնակցությանն աջակցել է ՀՀ մշակույթի նախարարությունը։

Լրահոս
0