Տնտեսագետ. Հունաստանի դեֆոլտի հարցում Եվրամիությունն ունի մեղքի իր բաժինը

Греция
Греция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տնտեսագետ Արտակ Մանուկյանի կարծիքով` Հունաստանի դեֆոլտի հարցում Եվրամիությունն ունի մեղքի իր բաժինը, և այստեղ կարելի է նաև միտում տեսնել։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 4 – Sputnik. Հունաստանի դեֆոլտի հարցում Եվրամիությունն ունի մեղքի իր բաժինը, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը։

Նրա կարծիքով` այն խնդիրը, որը ծառացել է այդ երկրի առջև, Եվրոպան փոխարեն լուծելու, շարունակում էր միջոցներ տրամադրել, որոնց մեծ մասն, ըստ էության, արտահոսել է:

Տնտեսագետը հավելեց, որ իր կարծիքը համընկնում է շատ հեղինակավոր փորձագետների տեսակետի հետ: «Այո, այստեղ կա Եվրոպայի մեղքը, և այստեղ ինչ-որ չափով կարելի է նաև միտում տեսնել, որովհետև Հունաստանն այն թույլ կետն էր, որը չուներ մրցունակ տնտեսություն, և Եվրոպան վարկեր տալով՝ այնտեղ իր դոմինանտությունն ապահովեց, իսկ այդ վարկերն էլ ոչ արդյունավետ ծախսվեցին »,-նշեց նա:

Ինչ վերաբերվում է Հունաստանի՝ եվրոգոտուց դուրս գալու հավանականությանը, ապա տնտեսագետն այդ հավանականությունը հիսուն-հիսուն է գնահատում:

«Որպես տնտեսագետ՝ ես հակված եմ կարծելու, որ սա ավելի շատ քաղաքական պարտադրանքով տնտեսական օգուտներ քաղելու նպատակ է հետապնդում Հունաստանի կառավարության կողմից: Այնուհանդերձ, իմ կանխատեսմամբ, Հունաստանը կմնա եվրոգոտում»,-ասաց նա:

Լրահոս
0