00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հունաստանի ֆինանսների նախարարը հրաժարական է տվել

© Sputnik / Владимир Родионов / Անցնել մեդիապահոցГреческий флаг на смотровой площадке Акрополя
Греческий флаг на смотровой площадке Акрополя - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը, խոսելով իր հրաժարականի պատճառների մասին, հայտարարել է, որ իրեն հայտնի է դարձել, որ Եվրախմբի մասնակիցների և այլ գործընկերների կարծիքով` բանակցություններում իր բացակայությունը կարող էր օգնել հասնել համաձայնության

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 6–Sputnik. Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը երկուշաբթի` կիրակի օրը վարկատուների հետ համաձայնագրի պայմանների վերաբերյալ երկրում կայացած հանրաքվեից հետո, հայտարարել է իր հրաժարականի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Վարուֆակիսը նշել է, որ նա դա անում է նրա համար, որպեսզի օգնի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին հանրաքվեից հետո հասնել լավագույն համաձայնության վարկատուների համար, քանի որ եվրագոտու երկրների շատ ֆինանսների նախարարներ «կգնահատեին» նրա բացակայությունը բանակցություններում։

Կիրակի օրը Հունաստանում կայացած հանրաքվեում ընտրողների 61 տոկոսը «ոչ» է ասել եվրոպացի վարկատուների պահանջներին, շուրջ 39 տոկոսը համաձայնել է այդ պահանջներին։ Հունաստանի կառավարությունը հայտարարել է, որ ընտրությունները դարձել են ժողովրդավարության հաղթանակ, սակայն Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբումը հանրաքվեի արդյունքներն անվանել է «շատ տխուր» երկրի ապագայի համար։

«Հուլիսի 5–ի հանրաքվեն համաշխարհային պատմության մեջ կմտնի որպես միակը, երբ փոքր եվրոպացի ժողովուրդը ոտքի է կանգնում ֆինանսական ստրկացման դեմ։ Ինչպես բոլոր ժողովրդավարական ձեռքբերումները, այնպես էլ Եվրախմբի վերջնագրից այս պատմական հրաժարականը մեծ գին ունի։ Ուստի շատ կարևոր է, որպեսզի «ոչ»–ի կապիտալը իսկույն ներդրվի և վերածվի ինչ–որ պատվավոր համաձայնության «այո»–ի` պարտքի վերակառուցմամբ, կոշտ տնտեսության քաղաքականության թուլացմամբ, անապահով մարդկանց օգտին վերաբաշխմամբ, իրական բարեփոխումներով»,– ասվում է Վարուֆակիսի հայտարարությունում։

«Հանրաքվեի արդյունքները հրապարակելուց հետո ինձ հայտնի դարձավ, որ Եվրախմբի մասնակիցները և այլ գործընկերները «կգնահատեին» իմ բացակայությունը հանդիպումներում, վարչապետը հարկ է համարել, որ դա կարող է օգնել համաձայնության հասնելու հարցում։ Ուստի ես հեռանում եմ ֆինանսների նախարարությունից»,– նշել է նա։

«Իմ պարտքն է օգնել Ալեքսիս Ցիպրասին` օգտագործել կապիտալը, որը մեզ տրամադրել է հույն ժողովուրդը։ Եվ ինձ համար վարկատուների պահանջները պատիվ են»,– ասվում է հայտարարությունում։

Նրա խոսքով` «ձախերը» գործում են համախմբված և կառչած չեն մնում տեղերից։

«Ես կաջակցեմ Ալեքսիս Ցիպրասին, ֆինանսների նախարարության նոր ղեկավարությանը, ձախերի կառավարությանը»,– հավելել է նա։

Լրահոս
0