Հույները պարել են Աթենքում հանրաքվեի արդյունքները հայտարարելուց հետո

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աթենքի բնակիչները դուրս են եկել փողոց, որպեսզի տոնեն հանրաքվեի արդյունքները, որում որոշում է ընդունվել մերժել վարկատուների համաձայնության նախագիծը, որը ենթադրում է Հունաստանում կոշտ խնայողության քաղաքականություն։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 6-Sputnik. Հանրաքվեի արդյունքները հայտարարելուց հետո Աթենքի շատ բնակիչներ դուրս են եկել փողոց, որպեսզի տոնեն կոշտ խնայողության հակառակորդների հաղթանակը։ Հույները հավաքվել են Աթենքի հրապարակում` ազգային և նարնջագույն դրոշներով. այդ գույնը եղել է նրանց խորհրդանիշը, որոնք կոչ են արել քվեարկել վարկատուների վերջնագրի դեմ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ընտրատեղամասերի քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկի համաձայն` Հունաստանի հանրաքվեում «ոչ» է ասել ընտրողների 61,31 տոկոսը, վարկատուների պահանջների օգտին է արտահայտվել 38,69 տոկոսը, հաղորդվում է Հունաստանի ՆԳՆ կայքում։

Հունաստանի հանրաքվեն միջազգային վարկատուների հետ երկրի համաձայնության պայմաններով ավարտվել է կիրակի օրը երեկոյան։ Երկրի կառավարությունն առաջարկել է քաղաքացիներին «այո» կամ «ոչ» պատասխանել համաձայնագրի նախագծին, որը ներկայացրել են Եվրահանձնաժողովը, ԵԿԲ–ն և ԱՄՀ–ն հունիսի 25–ին։ Առաջին տվյալների համապատասխան` Հունաստանի հանրաքվեում «ոչ» է ասել ընտրողների 61  տոկոսը, վարկատուների պահանջների օգտին է արտահայտվել 38 տոկոսը։

Լրահոս
0