Հայաստանում մի խումբ ոստիկաններ են ձերբակալվել կաշառք ստանալու կասկածանքով

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցГорода мира. Ереван
Города мира. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ԱԱԾ–ն հայտնում է, որ կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության փոխգնդապետ Սպարտակ Հարությունյանը, ոստիկանության կապիտան Արա Հարությունյանը և ոստիկանության ավագ լեյտենանտ Հովիկ Գալոյանը, ինչպես նաև որպես միջնորդ հանդես եկած, Երևան քաղաքի բնակիչ Արթուր Մատինյանը:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի–Sputnik. Կաշառք ստանալու կասկածանքով

մի խումբ ոստիկաններ են ձերբակալվել, հայտնում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը։

«ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում,  հուլիսի 3-ին և 4-ին, մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Սպարտակ Հարությունյանը, նույն ծառայության տեսուչներ` ոստիկանության կապիտան Արա Հարությունյանը և ոստիկանության ավագ լեյտենանտ Հովիկ Գալոյանը, ինչպես նաև, որպես միջնորդ հանդես եկած, Երևան քաղաքի բնակիչ Արթուր Մատինյանը», – նշվում է մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության` օրենքով սահմանված կարգը խախտելու, քննություններին ձևական մասնակցությամբ վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու դիմաց միջնորդ Արթուր Մատինյանը քաղաքացի Ա-ից պահանջել և ստացել է 120 000 ՀՀ դրամ կաշառք, որից 90 000 ՀՀ դրամը փոխանցել է Ս.Հարությունյանին։

«Հարությունյանը նշված գործընթացն իրականացրել է քննություններն ընդունող.Հարությունյանի և Գալոյանի անմիջական մասնակցությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ ԱԱԾ–ի` դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: 

Կատարվում է նախաքննություն:

Լրահոս
0