Պարզվել է, թե ինչ զենքով են կրակել Սյունիքի մարզպետի մեքենային

Автомат Калашникова АК-74
Автомат Калашникова АК-74 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զենքը, որից, ենթադրաբար, կրակ է բացվել Սյունիքի մարզպետի մեքենայի ուղղությամբ, գտնվել է կասկածյալներից մեկի տան կցակառույցի զննության ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Բալիստիկ փորձաքննությունը պարզել է, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի մեքենայի վրա կրակել են «ԱԿ —74» տեսակի 

5x 45 մմ տրամաչափի ինքնաձիգից, հայտնում է ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունից։ 

Զենքը հայտնաբերվել էր գործով կասկածյալ Հենրիկ բնակարանի կից շինությունում:

ԱԱԾ տվյալների համաձայն, «Լեքսուս LX 570» ավտոմեքենայի գնդակոծման միջադեպը տեղի է ունեցել մայիսի 20–ին Կապան–Գորիս ավտոճանապարհի 30–րդ կիլոմետրում։ Մահափորձի վայրում հայտնաբերվել է 28 պարկուճ։

Հարուցվել է քրեական գործ հրազենի կիրառմամբ մահափորձի փաստով։ Ավելի վաղ ԱԱԾ–ն հայտնել էր Սյունիքի մարզպետի ավտոմեքենայի գնդակոծման չորս կասկածյալների բերման ենթարկելու մասին։

Ձերբակալվածներից երկուսը Կապանի բնակիչներ Գարեն Աթաջանյանը և Հենրիխ Ավագյանն են, մյուս երկուսը` Գորիսից Վիտալի Մինասյան և Արա Բուդաղյան։

Քննչական մարմինների միջնորդությամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել է կալանքը։

Լրահոս
0