ԵԱՏՀ. Հայաստանը ԵԱՏՄ–ում առաջատարն է արդյունաբերության արտադրության աճով

Станок на заводе
Станок на заводе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում արդյունաբերության արտադրանքի ծավալների աճը այս տարվա առաջին հինգ ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 4.5 տոկոս։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Հայաստանն արդյունաբերական արտադրության աճով առաջատարն է 2015 թվականի հունվար–մայիս ամիսներին Եվրասիական տնտեսական միության երկրների մեջ։ Այս մասին նշված է ԵԱՏՄ կայքում։ 

ԵԱՏՀ–ի տվյալներով` Հայաստանում այդ ցուցանիշի աճը այս տարվա հինգ ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, կազմել է 4.5 տոկոս` Եվրասիական տնտեսական տարածքի միջինը 2.3 տոկոս անկման պայմաններում։ 

Արդյունաբերական արտադրության ծավալը նշված ժամանակահատվածում կազմել է 499.7 մլրդ դրամ (մոտ 1.05 մլն դոլար)։ Հայաստանի ԿԲ–ի կանխատեսումներով` ընթացիկ տարվա արդյունքներով սպասվում է աճ 1.5-2.5 տոկոս մակարդակում։

ԵԱՏՀ տվյալների համաձայն` բացի Հայաստանից, հաշվետու ցուցանիշի աճ է արձանագրվել նաև Ղազախստանում` 0.5 տոկոսով` կազմելով 30.7 մլրդ դոլար։

Բելառուսում հունվար–մայիս ամիսներին նկատվում է անկում 7.7 տոկոսով մինչև 19.7 մլրդ դոլար, Ռուսաստանում նվազում` 2.3 տոկոսով` կազմելով մոտ 328.8 մլրդ դոլար։

Ղրղզստանում (գտնվում է ԵՏՄ–ին միանալու վերջնական փուլում) արդյունաբերական արտադրության ծավալներն աճել են 21.5 տոկոսով` կազմելով 1.25 մլրդ դոլար։

Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ անդամ–պետությունների արդյունաբերական արտադրանքի ծավալները 2015 թվականի հինգ ամիսների ընթացքում կազմել են 380.3 մլրդ դոլար։

Լրահոս
0