Ռազմական–վրացական ճանապարհը փակ է ցեխահոսքի պատճառով

© Sputnik / Александр Макаров / Անցնել մեդիապահոցВоенно-Грузинская дорога
Военно-Грузинская дорога - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ցեխահոսքը եկել է Վրաստանի տարածք, ճանապարհը փակ է վրացական կողմի հանձնարարությամբ։ Տարվում են մաքրման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 8–Sputnik. Վրացական–ռազմական ճանապարհը փակ է Վրաստանում ցեխահոսքի պաճառով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ վարչության ներկայացուցչին։


«Ժամը 7։30–ից ճանապարհն ամբողջությամբ փակ է։ Վրաստանի տարածքում ցեխահոսք է։ Տարվում են մաքրման աշխատանքներ»,– ասել է գործակալության զրուցակիցը։


Ճանապարհը փակվել է վրացական կողմի հանձնարարությամբ։

Ռուս–վրացական սահմանին` Ստեփանծմինդա–Լարս ռազմական–վրացական ճանապարհի հատվածում, գտնվում է «Վերին Լարս» ՀԱԿ–ը։ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պայմաններում «Վերին Լարսը», որն ապահովում է միակ ուղիղ վերգետնյա տրանսպորտային կապը Հայաստանի և Ռուսաստանի միջև, կարևոր դեր է խաղում արտաքին աշխարհի հետ հանրապետության տնտեսական կապերի մեջ։

Լրահոս
0