ԵՐԵՎԱՆ, հուլիսի 8–Sputnik. Հայաստանում ժամանակակից հնգամարտի դպրոցի վերականգնման հարցը շատ առումներով կախված է ոչ միայն պետության ցանկությունից, հասարակական գործիչների մարզական միությունից, այլ նաև ֆինանսավորման ծավալներից և որոշ իրավաբանական հարցերից, հայտարարեց լեգենդար հնգամարտիկ Իգոր Նովիկովի որդին` տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Նովիկովը։
1959թ.–ին օլիմպիական չեմպիոն Իգոր Նովիկովը Երևանում հիմնել է ժամանակակից հնգամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոց, որը գոյություն է ունեցել մինչև 1996թ.։ Այդ ժամանակից ի վեր Հայաստանում հնգամարտի գոյությունը գրեթե դադարել է։ Չարբախ թաղամասում գտնվող հնգամարտի դպրոցը հանձնվել է Հայաստանի պաշտպանության նախարարությանը։
2012թ.–ին հիմնվել է Ժամանակակից հնգամարտի հայկական ֆեդերացիան, իսկ 2013թ.–ին ստեղծվել է Իգոր Նովիկովի անվան Ժամանակակից հնգամարտի ասոցիացիան։ Այդ երկու մարզական կառույցները Հայաստանում հնգամարտի վերածնման և զարգացման նախաձեռնողներն են։
«Երևանը շատ է փոխվել, հավանաբար եկել է դեմքով դեպի սպորտը շրջվելու և անցած հաղթանակները և վաստակները հիշելու ժամանակը։ Դպրոցը վերականգնելու գաղափարը մեզ մոտ ծագել է երեք տարի առաջ»,– ասաց Յուրի Նովիկովը Երևանում կլոր սեղանի ժամանակ` նվիրված Հայաստանում ժամանակակից հնգամարտի զարգացման հեռանկարներին։
Նրա խոսքով`ասոցիացիա և ֆեդերացիա ստեղծելուց հետո արվել է Հայաստանում այդ մարզաձևի վերականգնման ճանապարհին առաջին քայլը. գլխավորը ցանկություն և համառություն ցուցաբերելն է։
Իր հերթին Նովիկովի մտերիմ ընկեր, փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը նշեց, որ դպրոցի վերականգնումն անհրաժեշտ է ոչ միայն սպորտի զարգացման համար, այլ նաև հանցագործությունների կանխարգելման, քանի որ, զբաղվելով սպորտով` երիտասարդներն ուղղում են իրենց էներգիան կառուցողական ճանապարհ։
Ջավադյանի խոսքով` Հայաստանի պաշտպանության նախարարությունը, որի հաշվեկշռում է մարզական օբյեկտը, բարի կամք է դրսևորել ժամանակակից հնգամարտի դպրոցի վերականգնման հարցում։
Ջավադյանը նշեց, որ անհրաժեշտ է գտնել մասնավոր հովանավորներ, ինչպես նաև շահագրգռել պետական կառույցներին դպրոցի վերականգնման նախագծի ֆինանսավորումն ապահովելու համար, բայց տվյալ պահին անհրաժեշտ է մշակել բիզնես–պլան` հասկանալու համար, թե ֆինանսավորման ինչ ծավալի մասին է խոսքը։
Իգոր Նովիկովի անվան ժամանակակից հնգամարտի ասոցիացիայի նախագահ Արտեմ Հովսեփյանը նշեց, որ անհրաժեշտ է բիզնես–պլան` իրական գործողությունների ձեռնամուխ լինելու համար։
Այժմ Հայաստանում ստեղծվել է ժամանակակից հնգամարտի վերածնման նախաձեռնող խումբ, որի մեջ մտնում են մշակույթի, սպորտի գործիչներ, պետական կառույցների, գիտական հանրության ներկայացուցիչներ։
Իգոր Նովիկովը (1929-2007) անվանի խորհրդային հնգամարտիկ է, կրկնակի օլիմպիական չեմպիոն (1956 և 1964), աշխարհի 9–ակի չեմպիոն, անձնական առաջնությունում ԽՍՀՄ քառակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1957), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1968), Հայաստանի ԽՍՀ սպորտի և ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր մարզիչ (1969), 1988-1992թթ. եղել է Ժամանակակից հնգամարտի և բիաթլոնի միջազգային միության նախագահ։ Իգոր Նովիկովը 10 տարեկանից բնակվել է Երևանում, ուր նրա ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստանից։ Այստեղ տեղի է ունեցել սպորտում նրա կայացումը, հետագա փայլուն կարիերան։ Նովիկովը դարձել է Հայաստանի առաջին քաղաքացին, ով գլխավորել է միջազգային սպորտային միությունը։
Նովիկով. Հայաստանում հնգամարտի դպրոցի բացումը կախված է ֆինանսավորումից
© SputnikИгорь Новиков

© Sputnik
Երևանը շատ է փոխվել, հավանաբար եկել է դեմքով սպորտին շրջվելու, անցած հաղթանակները և վաստակները հիշելու ժամանակը։ Դպրոցը վերականգնելու գաղափարը ծագել է մեկ տարի առաջ, հայտարարել է լեգենդար հնգամարտիկ Իգոր Նովիկովի որդին` պրոֆեսոր Յուրի Նովիկովը