Ռուսաստան մուտք գործելու արգելքը հանվել է ՀՀ 2,6 հազար քաղաքացուց

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ հայկական կողմի միջնորդության հիման վրա կվերանայվեն ներդրված արգելքների մասին ընդունված որոշումները, նշեց Պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի– Sputnik. Ռուսաստան մուտք գործելու արգելքը հանվել է ՀՀ 2,6 հազար քաղաքացուց, չորեքշաբթի կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանն առընթեր Պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։

«Պետք է նշեմ, որ բավականին լավ արդյունքներ են գրանցվել մեր ծառայության գործունեության արդյունքում։ Ռուսաստան մուտք գործելու արգելքը վերացնելու գործընթացը սկսվել էր նախորդ տարի։ Ռուսական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ հայկական կողմի միջնորդության հիման վրա կվերանայվեն ներդրված արգելքների մասին ընդունված որոշումները», – ասաց Եգանյանը։

Նրա խոսքով` տարվա ընթացքում ծառայություն է դիմել 9500 մարդ։

«Այսօր մեր հայցերի դրական պատասխանների թիվը հասել է 63 տոկոսի։ Համեմատության համար նշեմ, որ մեր գործունեության սկզբում այդ ցուցանիշը կազմում էր 22–23 տոկոս», – ասաց Եգանյանը։

Լրահոս
0