«Եվրատեսիլ 2016» մրցույթը կանցկացվի մայիսի 10-14-ը Ստոկհոլմում

© WikipediaЕвровидение
Евровидение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այս տարի «Եվրատեսիլն» անցկացվել էր Վեննայում մայիսի 24-ի գիշերը։ Մրցույթի հաղթող է ճանաչվել Մոնս Սելմերլևը Շվեդիայից։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի– Sputnik. Շվեդիան կողմնորոշվել է «Եվրատեսիլ 2016»–ի անցկացման վայրի հարցում, այն կանցնի Ստոկհոլմում մայիսի 10-14-ը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով մրցույթի պաշտոնական կայքին։

Ինպես ասվում է մրցույթի կայքում, հերթական անցկացման հարթակի որոնման գործընթացը սկսվել է անմիջապես շվեդ կատարողի հաղթանակից հետո։ Շվեդիան արդեն հյուրընկալել է «Եվրատեսիլը» իր երկրում` շվեդները հաղթանակ են տարել մրցույթում վեց անգամ։  Մասնավորապես 2013 թվականին մրցույթն անցել է Մալմայում, շնորհիվ «Եվրատեսիլ 2012» հաղթանակ տարած` երգչուհի Լորինի։

Այս անգամ մրցույթը կանցկացվի Ստոկհոլմի Globe Arena–ում։ Որպես մրցույթի անցկացման վայր նաև հավակնում էին Գետեբորգն ու Լինչեպինգը։ «Կիսաեզրափակիչ փուլերն կանցնեն մայիսի 10-ին և 12-ին։ Եզրափակիչ փուլը` 2016 թվականի մայիսի 14-ին։ Տոմսերի վաճառքի մասին տեղեկությունները կհրապարակեն այս տարվա ընթացքում` ավելի ուշ», – գրված է մրցույթի կայքում։

«Եվրատեսիլը» երգի միջազգային մրցույթ է, որն անցնում է ամեն տարի` սկսած 1956 թվականից։ Մրցույթն իր երկրում անցկացնելու իրավունք ստանում է այն երկիրը, որի մասնակիցը ճանաչվում է տվյալ տարվա հաղթող։

«Եվրատեսիլ 2015»–ի եզրափակիչ փուլը անցել է մայիսի 23-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Այս տարի մրցույթի հաղթող է դարձել Մոնս Զամերլևը Շվեդիայից (365 բալլ), երկրորդ տեղն է զբաղեցրել Ռուսաստանի ներկայացուցիչ Պոլինա Գագարինան (303 բալլ), երրորդը` իտալական Il Volo խումբը (292 բալլ)։ Հայաստանն այս տարի ներկայացնում էր Genealogy խումբը, որը զբաղեցրել է 16-րդ տեղը։

Լրահոս
0