Ընտրվել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նոր նախագահը

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցГорода мира. Ереван
Города мира. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Էնդրյու Վուլֆերտի խոսքերով, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամները բազմաթիվ նորություններ են իմացել Հայաստանի և Հայոց ցեղասպանության մասին։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի– Sputnik. Չորեքշաբթի Երևանում մեկնարկած կազմակերպության 12-րդ համաժողովի ընթացքում Մանիտոբայի համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Էնդրյու Վուլֆերտն ընտրվել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նոր նախագահ։

Վուլֆերտը ասոցիացիան կգլխավորի առաջիկա երկու տարիներին։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին միջոցառումը կազմակերպելու աջակցության համար, և բոլոր նրանց, ովքեր քվերակել են իմ թեկնածության համար, ինչպես նաև կցանկանայի մեղմել այն մարդկանց կասկածները, ովքեր չեն քվեարկել իմ օգտին», – ասել է Վուլֆերտը ընտրման արարողությունից հետո։

Նրա խոսքերով, ընկերակցության անդամներն նորություններ են իմացել Հայաստանի և Հայոց ցեղասպանության մասին, հայ ժողովրդի վերածնվելու զարմանալի կարողության մասին։

Ցեղասպանագետների համաժողովը անցկացվում է երկու տարին մեկ Ցեղասպանության ուսումնասիրողների միջազգային ընկերակցության նախաձեռնությամբ, որը հիմնադրվել է 1994 թվականին։ Այն անկախ կազմակերպություն է, որի նպատակն է ուսումնասիրել ցեղասպանության բնույթը, պատճառները, հետևանքները, ինչպես նաև այն կանխելու միջոցները։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի և Չիլիի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

Լրահոս
0