ԶԼՄ. Օմանը մեծ արևային էլեկտրակայան կկառուցի նավթի արդյունահանման համար

 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ծրագրին կմասնակցեն Royal Dutch Shell նավթագազային հսկան ու ֆրանսիական Total էներգետիկ կազմակերպությունը։ Էլեկտրակայանն աշխատելու է արևի ազդեցությամբ նավթային շերտի արդյունահանումը բարձրացնելու սկզբունքով։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Օմանի իշխանությունները մտադիր են կառուցել աշխարհի ամենամեծ էլեկտրակայաններից մեկը, որպեսզի դրա օգնությամբ նավթ արդյունահանեն, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով The Wall Street Journal–ին։

Թերթի տվյալներով` Miraah (արաբերենից թարգմանաբար` «հայելի») ծրագրին կմասնակցեն Royal Dutch Shell նավթագազային հսկան ու ֆրանսիական Total էներգետիկ կազմակերպությունը։ Էլեկտրակայանը տեղակայված է լինելու Amal West հանքավայրում հարավային Օմանում, դրա հզորությունը, ինչպես նախատեսվում է, կկազմի 1021 ՄՎտ։ Ծրագրի ավարտը նախատեսվում է 2017 թվականին, գրում է հրատարակությունը։

Էլեկտրակայանը կաշխատի արևի օգնությամբ նավթային շերտի արդյունահանումը բարձրացնելու սկզբունքով։

Այս արևային էլեկտրակայանը վերջիններից մեկն է Օմանի իշխանությունների ձեռնարկած միջոցներից` արտադրական հզորությունները նվազեցնելու պայքարում։ Երկրի տնտեսությունը զգալիորեն կախված է նավթից` դրա էներգետիկ հատվածին է բաժին հասնում ՀՆԱ–ի շուրջ կեսը և պետության եկամտի երեք քառորդը։

Լրահոս
0