ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Մոսկվան զբաղեցրել է 43–րդ տեղն աշխարհի ամենաանվտանգ քաղաքների վարկանիշում։ Տվյալ հետազոտությունն անցկացրել է Economist Intelligence Unit անկախ վերլուծական ընկերությունը, հայտնում է National Geographic-ի ռուսական ծառայությունը։
Վարկանիշը կազմվել է 40 որակական և քաղաքական ցուցանիշների հիման վրա, որոնք դասակարգվել են թեմատիկ չորս կատեգորիաներում` թվային անվտանգություն, առողջապահություն, ենթակառուցվածքային անվտանգություն և անձնական անվտանգություն։
Հետազոտության ընթացքում EIU–ի մասնագետները վերլուծել են տարածաշրջանների 50 քաղաքներ։
Վարկանիշը գլխավորում է խոշորագույն տնտեսությամբ աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկը` Տոկիոն։ Ճապոնիայի մայրաքաղաքն առաջատար է գրեթե բոլոր առանցքային ցուցանիշներով։
Ըստ վարկանիշի` երկրորդ տեղում է Սինգապուրը, երրորդ տեղում` ճապոնական ևս մեկ քաղաք` Օսական։
Վարկանիշի հինգերորդ տեղում Ամստերդամն է, իսկ 7–րդ տեղում` Շվեյցարիայի ֆինանսական կենտրոն Ցյուրիխը։
Մոսկվան զբաղեցրել է 43–րդ տեղը, իսկ 44–ում Դելին է։ Ռուսաստանի մայրաքաղաքի ոչ այդքան բարձր ցուցանիշը բացատրվում է քաղաքացիների անձնական անվտանգության որչ կատարյալ համակարգով։
Economist Intelligence Unit–ի վարկածով` աշխարհի ամենաանվտանգ քաղաքների տասնյակում են`
1. Տոկիո (Ճապոնիա);
2. Սինգապուր
3. Օսակա (Ճապոնիա)
4. Ստոկհոլմ (Շվեդիա)
5. Ամստերդամ (Նիդեռլանդներ)
6. Սիդնեյ (Ավստրալիա)
7. Ցյուրիխ (Շվեյցարիա)
8. Տորոնտո (Կանադա)
9. Մելբուռն (Ավստրալիա)
10. Նյու Յորք (ԱՄՆ)
ԱՄՆ–ն Եվրոպայի հետ առաջատարի դիրքի համար պայքարել է «թվային անվտանգություն» կատեգորիայում։ Արդյունքում` Նոր Աշխարհի քաղաքներիք թոփ–քսանյակում հայտնվել են Նյու Յորքը, Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն և Չիկագոն։
Մոսկվան զբաղեցրել է 43–րդ տեղն աշխարհի ամենաանվտանգ քաղաքների վարկանիշում
11:21 09.07.2015 (Թարմացված է: 11:23 09.07.2015)

© Sputnik / Валерий Шустов
/ Մոսկվան զբաղեցրել է վարկանիշի 43–րդ տեղը, ինչը բացատրվում է քաղաքացիների անձնական անվտանգության ոչ կատարյալ համակարգով։