Հայաստանն առաջարկում է Ճապոնիայում կազմակերպել հայկական գյուղմթերքի ցուցահանդես

© Photo : official site of the Ministry of Agriculture of RAМинистр сельского хозяйства Армении Серго Карапетян и новый посол Японии Эйджи Тагучи
Министр сельского хозяйства Армении Серго Карапетян и новый посол Японии Эйджи Тагучи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանն ու Ճապոնիան մտադիր են խորացնել համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը չորեքշաբթի ՀՀ¬-ում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է Ճապոնիայում կազմակերպել հայկական գյուղմթերքի ցուցահանդես, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Կարապետյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը, մասնավորապես, հայկական գինին, կոնյակը, թարմ պտուղ-բանջարեղենը, ձկնամթերքն ու չրերը, կարող են մեծ հետաքրքրություն ներկայացնել ու պահանջարկ ունենալ ճապոնական շուկայում։

Նախարարի խոսքերով` Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան բացումը (նախկինում ճապոնիայի դեսպանի նստավայրը գտնվում էր Մոսկվայում – խմբ.) կնպաստի երկու երկրների համագործակցության ընդլայնմանը, այդ թվում նաև` գյուղատնտեսության ոլորտում:

Ի պատասխան` դեսպան Էյջի Տագուչին պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել առաջիկայում նման ցուցահանդեսի կազմակերպման հնարավորությունը` նշելով, որ գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի ու Ճապոնիայի միջև առկա է մեծ ներուժ, և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այն լավագույնս օգտագործելու համար:

Լրահոս
0