Հայաստանում պահպանվում է բարձր կարգի հրդեհավտանգություն` անձրևների կանխատեսման ֆոնին

© Sputnik / Папикьян / Անցնել մեդիապահոցАраратская долина в Армении
Араратская долина в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հուլիսի 11-ին հյուսիսային շրջաններում, 12-13-ին` շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 10– Sputnik. Հայաստանում` Արարատյան դաշտավայրում և Սյունիքի մարզում պահպանվում է բարձր կարգի հրդեհավտանգություն, հաղորդում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը։

Հուլիսի 10-ին և 14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։

Միաժամանակ 11-ին հյուսիսային շրջաններում, 12-13-ին` շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում`15-20մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը 10-11-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 12-ին կնվազի 2-3աստիճանով: Երևանում հուլիսի 10-14–ին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 34-38 աստիճան։

Այժմ Երևանում պարզ եղանակ է, օդի ջերմաստիճանը կազմում է 38 աստիճան։

Լրահոս
0