ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /Sputnik/. Ադրբեջանը, Կամբոջան, Հայաստանն ու Նեպալը միանում են ՇՀԿ–ին` որպես կազմակերպության գործընկերներ, տեղեկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան և Նեպակը միանում են ՇՀԿ–ի ընտանիքին` որպես երկխոսության գործընկերներ», – ասել է նա` բացելով ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված նիստը։
Պուտինի խոսքով` կան նաև այլ երկրներ, որոնք ցանկանում են մասնակցել ՇՀԿ–ի աշխատանքին։ «Մի շարք երկրներ հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը այս կամ այն ձևով միանալու հարցում։ Հաշվի առնելով համապատասխան պահանջները` ուշադիր կուսումնասիրենք նրանց հայտերը», – ասել է ՌԴ նախագահը։
ՇՀԿ–ում ներառված է վեց պետություն` Ռուսաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, նրանց բնակչության ընդհանուր թիվը կազմում է Երկրագնդի բնակչության մեկ քառորդը։ ՇՀԿ–ի աղբյուրը ռազմական համագործակցության ոլորտն է, սակայն ավելի ուշ կազմակերպությունը ստացավ նաև տնտեսական ազդակ։
Պուտին. Հայաստանը և ևս երեք երկրներ միանում են ՇՀԿ–ին` որպես գործընկերներ
14:32 10.07.2015 (Թարմացված է: 14:45 10.07.2015)
© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցПрезидент России В.Путин провел заседание Совбеза РФ

© Sputnik / Алексей Никольский
/ ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ևս մի շարք երկրներ հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը այս կամ այն ձևով միանալու հարցով։