Վրացագետ. Վրաստանի ներքաղաքական ճգնաժամն արդեն անցյալում է

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վրացագետ Ջոնի Մելիքյանը իրական է համարում Ռուսաստանի և Վրաստանի միջև տնտեսական հարաբերությունների խթանման հավանականությունը

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Վրաստանի ներքաղաքական ճգնաժամն արդեն հաղթահարվել է, սակայն երկրում այսօր ոչ առողջ մթնոլորտ է տիրում, ասել է Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում վրացագետ Ջոնի Մելիքյանը։

«Թբիլիսիում ողբերգական ջրհեղեղի ֆոնին մի շարք ներքաղաքական հարցեր հետին պլան են անցել, սակայն ներկա պահին երկրի քաղաքական կյանքը կրկին աշխուժացել է», – ասել է վրացագետը։

Խոսելով Ռուսաստանի և Վրաստանի հավանական մերձեցման մասին, Մելիքյանը նկատել է, որ նմանատիպ միտում նկատվում է դեռևս 2012 թվականից։

«Այդ հարաբերությունները մեկ ակտիվանում են, մեկ թուլանում։  Երբ Ռուսաստանը պայմանագրեր է կնքել Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հետ, այդ ամիսներն ամենաճգնաժամայինն էին ռուս–վրացական հարաբերությունների պատմության մեջ, սակայն ձևաչափը, որին սկիզբ է դրվել 2012 թվականին, շարունակվում է, և վրացական իշխանությունները պարբերաբար պրագմատիկ հայտարարություններ են անում, այն մասին, որ անկախ իրենց կամքից, նրանք ստիպված են հարաբերություններ կառուցել ՌԴ–ի հետ», – նշել է նա։

Վրացագետը ընդգծել է, որ ներկա պահին Ռուսաստանի և Վրաստանի միջև չկան քաղաքական հարաբերություններ, կան որոշակի սահմանափակումներ և «կարմիր» գիծ, սակայն ակնհայտ է նաև տնտեսական հարաբերությունների խթանման հնարավորությունը։

«Վրաստանում հիմնվել է ռուս–վրացական կենտրոն, որի շրջանակում ռուսական և վրացական փորձագետները հավաքվել և անցկացրել են քննարկումներ` կիսափակ ձևաչափով։ Արդյունքում մշակվել է մի փաստաթուղթ, որը հուլիսի 15-ին կդրվի երկու պետությունների ներկայացուցիչների սեղանին, որպես փորձագետների միության առաջարկ։ Փաստաթղթի հիմնական կետերից մեկը արձանագրում է, որ Ռուսաստանը պետք է վերանայի անցագրային ռեժիմը և հեշտացնի այն», – հայտնել է Մելիքյանը։

Խոսելով Վրաստանի ԵՄ և ՆԱՏՕ մտնելու ձգտումների թուլացման միտումների մասին, վրացագետը ընդգծել է, որ վրացական կառավարության և հասարակության խնդիրն այն է, որ նրանք մեծ սպասումներ ունեն` ամեն ինչը կարճ ժամկետներում ստանալու։

«Նրանք ուզում են ամեն ինչ և միանգամից։  Ուզում են անհապաղ չեղյալ հայտարարել անցագրային ռեժիմը և արձանագրել արագ տնտեսական աճ», – ասել է փորձագետը։

Լրահոս
0